«Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, գիտեք՝ ինչի մասին է խոսքը՝ ԶՈՒ ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկե՞լ, թե՞ ոչ»,- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- փոխանցեց Արթուր Վանեցյանը։ Հարցին՝ իսկ նախագահն ասա՞ց, թե ինչո՞ւ մինչ այս պահը ՍԴ չի դիմել, հատկապես, որ մինչ այդ ասել էր, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ կան, Վանեցյանը պատասխանեց․ «Նախագահը լսեց մեր խոսքը և ասաց, որ ի գիտություն կընդունի մեր խոսքը և կիրականացնի իր սահմանադրական․․․»։ Ճշտող հարցին՝ նախագահն այնուամենայնիվ չասա՞ց, թե ինչու մինչ այս ՍԴ չի դիմել, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ Արմեն Սարգսյանն այդ մասով որևէ բան չի ասել։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից մանրամասներ հայտնել է, թե ինչ են քննարկել, Վանեցյանը բացասական պատասխան տվեց։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» խիստ մտահոգիչ էր համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին երեկ հրապարակած դիրքորոշումը և պահանջել էր շտապ հանդիպում նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03