 
            Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: Նա, նաեւ հավելել է.
«Ա) Համազգային աղետներ․ 1.Ազգային երազանքի և այդ նպատակին հասնելու ճանապարհի բացակայություն: 2.Ազգային հավատի և եկեղեցու վիրավորված և հաշմված վիճակ: 3.Ազգային մշակույթի և ավանդույթների խեղված և անհասկանալի վիճակ: 4.Արցախի փաստացի կորուստ և անորոշ վիճակ: 5.Հայոց Մեծ Եղեռնի փաստացի մոռացություն և միայն ձևական, արարողակարգային միջոցառումներով հիշում: 6.Համազգային բազմաշերտ պառակտվածություն և անտանելի ատելության մթնոլորտի տիրում: Բ) Պետական գերխնդիրներ․ 1.Պետության ղեկավարը։ 2.Օրենսդիր իշխանությունը: 3.Գործադիր իշխանությունը: 4.Դատական իշխանությունը: 5.Հարկադրանքի մարմինները (ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն): 6.Զինված ուժերը: Ինչպես տեսնում ենք, համազգային դաշտում անկարող ենք և անկազմակերպ, պետական կառույցները հիմնականում կամ տապալված են կամ՝ գտնվում են ապազգային ուժերի վերահսկողության տակ ու մատնված են անգործության: Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը՝ մնացել է ՀՀ ԶՈՒ և Հայոց բանակը՝ ի դեմս Գլխավոր շտաբի և Բանակային կորպուսների հրամանատարական կազմի: Ըստ այդմ, անհրաժեշտ եմ գտնում համակարգված և սինքրոնացված պայքարի միջոցով հասնել ապազգային իշխանության հեռացմանը, այնուհետև՝ ժամանակավոր՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը երաշխավորված՝ լինելու է որպես ժողովրդի կամարտահայտություն։ Արդյունքում ստեղծված կառավարությունն ունակ է լինելու, ի թիվս այլ կարևորագույն խնդիրների, վերակազմավորել հայկական զինված ուժերը՝ տարածաշրջանային և ազգային մարտահրավերներին դիմագրավելու համար»:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34