«Սահմանադրությամբ Գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու որևէ ընթացակարգ սահմանված չէ, այսինքն՝ ի սկզբեն առոչինչ գործընթաց է»,- ԱԺ մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկության ու նախագահի քայլերի մասին։ Նրա խոսքով, ժամկետները՝ 3 օր, 5 օր 8 օր, յուրաքանչյուրը վերցնում է օրենքի մի դրույթ ու դրա վրա ժամկետներ կառուցում։ Ա. Ղազինյանն ասաց, որ իշխանությունները փորձեցին նշանակման ընթացակարգը կիրառել նաև ազատման վրա, բայց դա ապօրինի է ու հակասում է Սահմանադրությանը։
«Այլևս իրավական չէ, տեղափոխվել է քաղաքական հարթություն»,- ընդգծեց նա։ Ա. Ղազինյանը նշեց, որ նախագահը Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ մինչև մարտի 8-ը ժամանակ ունի որոշում կայացնելու, կսպասեն մինչ այդ։ «Իրադարձությունների հետագա զարգացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի վրա»,- ասաց իրավաբան Արթուր Ղազինյանը։ Ինչ վերաբերում է այսօր ԱԺ բակում տեղադրված լուսաձայնային նռնակներին, պատուհաններին կանգնած դիպուկահարներին ու մեծ թվով ոստիկաններին, Ա. Ղազինյանն ասաց, որ այդպես Փաշինյանն ընդամենն իրեն է պաշտպանում։ «Ամեն ինչ պայմանավորված է իր անձի խորհրդարանում գտնելու հանգամանքով։ Վախկոտ արարած է, վախեցել է, եկել, փակվել է այս շենքում, 3-4 ավտոբուս ոստիկաններով շրջապատված ամրոց է սարքել, թաքնվել է։ Վախեցել է ուղղակի։ Միշտ է վախենում»։
Աղբյուր` Panorama.am
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44