SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 13:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կողմի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռաջիկ տրավմատիկ շոկ, աջակողմյան պնեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 17-ամյա Պարգև Ս.-ն է, ով բժշկական կենտրոնում ոչինչ չի հայտնել կատարվածի մասին: Բժիշկներն էլ ոստիկաններին հայտնել են, որ նա այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Գավառի ոստիկանները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի հանգամանքները: Դեպքը տեղի է ունեցել ժամը 13;30-ի սահմաններում Գավառի Բունիաթյան փողոցում, Պարգև Ս.-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ, 16-ամյա Ֆրունզե Չ.-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Պարգև Ս.-ին: Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքներրի արդյունքում Ֆրունզե Չ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44