168.am-ը գրել է.
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսի ընթացքում: ՀՀ 2-րդ նախագահը կասկածում է, որ իր՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար պլանավորված այցը դիտմամբ են ձախողել գործող իշխանությունները: Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Sputnik Армения-ի հարցին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը Քոչարյանին է վերադարձրել անձնագիրը, և նա պետք է մեկնի Ռուսաստան՝ ռազմական գործողությունների ընթացքում օգնություն ցուցաբերելու հետ կապված որոշակի հարցեր քննարկելու համար: Սակայն այնուհետ հայտնեցին, որ այցը չեղարկվում է՝ կապված կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի հետ:
«Իմ թեստի հետ կապված պատմությունն իրականում շատ մութ պատմություն է: Երբևէ ես կպատմեմ, բայց միայն այս իշխանության փոփոխությունից հետո: Ես չեմ ուզում արջի ծառայություն մատուցել այն մարդկանց, ովքեր ինձ տեղեկացրել են այդ պատմության մանրամասներից: Բանն այն է, որ ես հետո հակամարմինների թեստ եմ հանձնել, և դրա արդյունքը բացասական էր»,- պատմել է Ռոբերտ Քոչարյանը: Դա հաշվի առնելով՝ Երկրորդ նախագահի մոտ հիմնավոր կասկած է ձևավորվել, որ իրականում իրեն թույլ չեն տվել Մոսկվա մեկնել: Ռոբերտ Քոչարյանը նաև հավելել է, որ պատերազմի ընթացքում նախագահ Պուտինի հետ ուղիղ շփումներ չեն եղել, սակայն ռուսական ղեկավարությանն իր դիտարկումները՝ Ղարաբաղի իրավիճակի հետ կապված, նախագահը հասցրել է այլ եղանակներով:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44