Մարտի 3-ին Թուրքիայում կայացել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը: Հանդիպման ավարտին նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Այս մասին գրում է ermenihaber-ը։ Զալկալիանին նշել է, որ Թուրքիան Վրաստանի աջակիցն է ու հիմնական ռազմավարական գործընկերը: Նրա խոսքով՝ հանդիպմանը թուրք գործընկերոջ հետ ընդգծել են Վրաստան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական հարմագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Ըստ Զալկալիանիի՝ Վրաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր մարտահրավերներ համավարակի հաղթահարման, ինչպես նաև տնտեսական վերականգնման առումով: Նա Թուրքիային շնորհակալություն է հայտնել համավարակի ընթացքում Վրաստանին ցուցաբերված օգնության համար: Անդրադառնալով թուրք-վրացական հարաբերությունների 100-ամյա տարեդարձին՝ Զալկալիանին ասել է. «100 տարի է անցել, ինչ սկսվել է մեր դիվանագիտական հարաբերություննները։ Դա ցույց է տալիս, թե որքան ամուր են մեր հարաբերությունները: Վրաստանի ԱԳ նախարարը խոսել է նաև հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման մեկնարկի և բիզնես կապերի զարգացման նախաձեռնության մասին։ «Մենք մեր հարևաններին առաջարկում ենք Թբիլիսին որպես երկխոսության հարթակ։ Մասնավորապես, առաջարկում ենք սկսել հարաբերությունների կարգավորում, տնտեսության, բիզնեսի և մշակույթի զարգացման վերաբերյալ կողմնորոշման գործընթաց», - ասել է արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ երեք երկրները պետք է իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին։ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ վճռականորեն աջակցում են Վրաստանի տարածքային և սահմանային ամբողջականությանը: Թուրքիայի ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ վրացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել արցախյան հրադադարից հետո տարածաշրջանի կայունության համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: «Առաջիկա ժամանակահատվածի համար «3 գումարած 3» ձևաչափով առաջարկ է եկել Ադրբեջանից, մենք դրան աջակցում ենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանը որոշ ռեզերվներ ունի, բայց ամեն դեպքում Թուրքիան շարունակելու է մեծացնել աջակցությունը տարածաշրջանային մեխանիզմներին և համագործակցությանը, որի մեջ է նաև Վրաստանը»,-ասել է նա: Չավուշօղլուն պնդել է, որ նպատակ կա տարածաշրջանում խաղաղության, բարօրության և կայունության հաստատման համար, ինչպես նաև մի շարք ոլորտներում, ինչպիսիք են լոգիստիկան, առևտուրն ու էներգետիկան, վստահությունը բարձրացնելու միտված քայլեր ձեռնակել:
«Մենք աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան կապերի հետագա ամրապնդմանը, և, այդպիսով, մենք միշտ հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների ավելի ամրապնդման և անդամակցության գործընթացի վերաբերյալ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»,-նշել է նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01