Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է այլ կրոններ եւ մշակույթներ չընդունող ֆունդամենտալիզմը: Այն ընկած է եղել ահաբեկչությունների եւ հակամարտությունների հիմքում, որոնցից երկար տարիներ տուժել է Իրաքը: Այս մասին Իրաք ժամանելուց հետո հայտարարել է այցով այդ երկրում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին նա ասել է՝ ելույթ ունենալով հանրապետության ղեկավարության ներկայացուցիչների, հասարակական գործիչների եւ դիվանագիտական կորպուսի առաջ: «Անցած տասնամյակներին Իրաքը տուժել է պատերազմներից, ահաբեկչությունից եւ երկպառակչական կոնֆլիկտներիցմ, որոնց պատճառ է դարձել ֆունդամենտալիզը, որը չի ընդունում այլ ազգերի համագոյակցությունը, այլ կրոններ, գաղափարներ եւ մշակույթներ»,-ասել է պոնտիֆիկոսը: Նա հիշեցրել է եզդիների շրջանում անմեղ զոհերի մասին, որոնք անմիտ բարբարոսական մարտի զոհ են դարձել:
«Կրոնը պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը»,-հավելել է Ֆրանցիսկոսը: Պոնտիֆիկոսը նշել է, որ Իրաքը «պետք է ցույց տա բոլորին, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում, որ կրոնական եւ մշակութային տարբերությունները չպետք է կոնֆլիկտի պատճառ դառնան, այլ պետք է ծառայեն հասարակության մեջ համերաշխությանը»: Նա նաեւ Իրաքի իշխանությանը կոչ է արել երաշխավորել «բոլոր կրոնական համայնքների իրավունքների պահպանումը, հարգանքը, ճանաչումը»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01