Աշխարհը համավարակը կհաղթահարի 2022 թվականի սկզբին, բայց դա չի նշանակում, թե կորոնավիրուսն ինքը կանհետանա: Այս ենթադրությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն մարտի 5-ին Die Welt թերթում հրապարակված հարացազրույցում։
«Կարծում եմ, որ 2021 թվականը կլինի քովիդի եւս մեկ տարի: Բայց այժմ մենք կարող ենք ավելի լավ կանխատեսել իրադարձությունները եւ կառավարել դրանք: 2020 թվականին սոսկ անորոշություն էր ինչպես առողջապահության ոլորտում, այնպես էլ քաղաքականության ոլորտում,- ասել է նա :- Մեկ տարի անց մենք շատ ավելի բան գիտենք, մենք ունենք գործիքներ, ախտորոշման ծրագրեր, պատվաստում: Իմ աշխատանքում կարեւոր է պլանավորել վաղօրոք: Ուստի ես կարծում եմ, որ 2022 թվականի սկզբին համավարկը կմնա անցյալում, բայց դա չի նշանակում, թե վարակն ինքը կհեռանա»:
ԱՀԿ-ի ներկայացուցիչը հորդորել է համբերատար լինել պատվաստման հարցում. «Սկզբում միշտ պահանջարկը գերազանցում է առաջարկին: Չի կարելի միանգամից պատվաստել ամբողջ մոլորակի բնակիչներին»: Կլյուգեի խոսքով՝ «ըստ երեւույթին, անխուսափելի է» այն փաստը, որ ամռանը Եվրոպայում քաղաքացիների մոտ կհայտնվեն պատվաստման տեղեկաթերթիկներ, թեեւ դա ԱՀԿ-ի հանձնարականը չէ: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Հուբեյի նահանգում (Կենտրոնական Չինաստան): Անցյալ տարվա մարտի 11-ին ԱՀԿ-ն այն ճանաչել է համավարակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44