Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը համոզված է՝ հենց մեզանից, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանից, ոչ թե Թուրքիայից կամ մեկ ուրիշից է կախված՝ կապրենք մենք հետագայում Հայաստան պետությունում, թե կանցնենք պատմության գիրկը։ Թելեգրամ ալիքում նա գրել է. «Ինձ հաճախ հարցնում են՝ կարելի է արդյո՞ք ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված համարել: Իհարկե, ոչ: Եվ ընդհանրապես, պետք է արդյո՞ք Ղարաբաղը դիտարկել Հայկական հարցից անջատ: Արդեն վաղուց և ոչ միայն Հայաստանում, երկու մոտեցում կա. ինչ-որ մեկը ղարաբաղյան հակամարտությունը Հայկական հարցից անջատ է համարում, ինչ-որ մեկն էլ ղարաբաղյան հակամարտությունը համարում է դրա տարրերից մեկը: Սակայն վերջին ամիսներին մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները զգալիորեն ամրապնդեցին նրանց փաստարկները, որոնց համար ղարաբաղյան հարցը Հայկական հարցի բաղկացուցիչ մասերից մեկն է: Իհարկե, Հայկական հարցն առավել ընդգրկուն, համապարփակ է: Իսկ այսօր այն առավել ևս արդիականացվում է նոր Օսմանյան կայսրության հայեցակարգի ֆոնին, որի մասին այդքան երազում է ներկայիս Թուրքիան: Հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիան կրկին ոտք է դրել Կովկաս և չի խուսափում բացեիբաց ցույց տալ իր նկրտումները, ինչպես դա անում է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում: Դուր է գալիս արդյո՞ք այդ ամենը Ռուսաստանին, որն, ավանդաբար, Կովկասը համարում է իր շահերի գոտի: Իհարկե, ոչ: Իսկ մեր փոքրիկ Հայաստանը կրկին հայտնվել է այդ երկու երկրների խաչմերուկում, կամ, եթե ցանկանում եք, «կայսրությունների առճակատման խաչմերուկում»: Իսկ Հայկական հարցը, որը պատմության մեջ այդպես էլ մոռացության չի մատնվել, այսօր կրկին նոր իմաստ և արդիականություն է ձեռք բերել: Այժմ կարմիր գիծն է՝ կդառնանք արդյո՞ք մենք Հայաստանը, որի մասին երազում էին մեր նախնիները, թե՞ կվերածվենք թուրքական վիլայեթի: Կլինենք արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության մի մասը: Այն ինչ անում է Նիկոլն այսօր Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է: Հենց այդ պատճառով նրան այդքան ոգևորությամբ պաշտպանում են «նորօսմանյան գաղափարախոսության հայր» Էրդողանը և նրա կովկասյան փոխարքա Ալիևը: Այսօր այդ եռյակը, որոնց անուններն արդեն գրված են մեկ շարքում՝ Էրդողան, Փաշինյան, Ալիև, ցանկանում է Հայաստանի ճակատագիրը որոշել թուրքական մոտեցմամբ: Բայց նաև մենք այսօր կերտում ենք մեր ճակատագիրը: Մեզանից յուրաքանչյուրը, բոլորս միասին, այսօր մենք պատմություն ենք կերտում: Եվ հենց մեզանից, այլ ոչ թե Նիկոլից, ոչ թե Թուրքիայից կամ մեկ ուրիշից է կախված՝ կապրենք մենք հետագայում Հայաստան պետությունում, թե կանցնենք պատմության գիրկը»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44