ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, 2011թ. նոյեմբերի 28-ին նշանակվելով նշված պաշտոնին, օժտված լինելով կազմակերպատնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, նույն կազմակերպության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019թթ. ընթացքում, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով, կազմել է կեղծ փաստաթղթեր և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, դիտավորությամբ վատնման և յուրացման եղանակով հափշտակել դպրոցին հատկացված խոշոր և զգալի չափերով գումարները՝ ընդհանուր՝ 6.170.221 ՀՀ դրամ, որից 1.528.055 ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակել է նույն կազմակերպության հաշվետարը:
Բացի այդ, Գյումրի քաղաքի բնակչուհուն դպրոցում աշխատանքի ընդունելու և նշված դպրոցի աշխատակիցների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, ինչպես նաև չկատարելու համար տնօրենը նրանցից պահանջել ու միջնորդավորված և անձամբ որպես կաշառք ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ: Համապատասխան աշխատակիցների դասաժամերը չկրճատելու պատրվակով, տնօրենը նաև դրդել է նրանց կաշառք տալու փորձ կատարելուն:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործավարը, նույն ՊՈԱԿ-ում աշխատելով նաև որպես ուսուցիչ, նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը: Վերջինս փորձել է նաև այլ պաշտոնատար անձի կաշառք տալ՝ կազմակերպությունում դասաժամերի քանակը չնվազեցնելու, այդ պատճառով տարբեր ուսումնական տարիների ընթացքում դասարաններ չմիացնելու և իր դասաժամերը չկրճատելու նպատակով ու այդ պատրվակով կազմակերպության տնօրենին փոխանցել է 10.000-ական ՀՀ դրամ:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. հուլիսին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջով, Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին, դստեր օգտին գործողություններ կատարելու՝ նշված կազմակերպությունում որպես երաժշտության ուսուցչուհի հրամանագրելու և աշխատանքի ընդունելու համար, անձամբ նրան որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.099.400 ՀՀ դրամին համարժեք 2.300 ԱՄՆ դոլար գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ):
Դպրոցի գործավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), հաշվետարին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01