ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով.
«Հարգելի գործընկերներ, այսօր քննարկման առարկան պետական ծառայությունների սպասարկման գրասենյակների հարցն է։ Տեղյակ եք, որ մի շարք պետական մարմինների կողմից նախաձեռնվել են պետական և տեղական ինքնակառավարման ոլորտում տրամադրվող ծառայությունների բարեփոխումներ, որոնք երբեմն կոնցեպտուալ և բովանդակային առումով տարբերվում են միմյանցից՝ կրելով էպիզոդիկ բնույթ։ Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել միասնականացնելու կառավարության քաղաքականությունը պետական և համայնքային ծառայությունների մատուցման բարեփոխումների գործում։ Նախարարությունների հետ համագործակցությամբ մեր գրասենյակի կողմից այս ոլորտում նախաձեռնվել են մի շարք ծրագրեր։ Նախ ավարտին է մոտեցել «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության» մշակումը, որի չորս ուղղություններից մեկը պետական և համայնքային ծառայությունների բարեփոխումներ են։ Պետական և համայնքային ծառայությունների ոլորտում կառավարության քաղաքականությունը հստակեցնելու, գործողությունները ներդաշնակեցնելու նպատակով, այսօր նախարարությունները համառոտ կներկայացնեն իրենց մոտեցումները պետական և համայնքային ծառայությունների սպասարկման գրասենյակների մոդելի վերաբերյալ և համապատասխանաբար արդեն մեր բոլոր գործողությունները ընդհանուր մեկ տրամաբանության կբերենք քննարկման ավարտին»: Քննարկման ընթացքում ներկայացվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ զեկույց: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է հանրային ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդրման հայեցակարգին: Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների ստանդարտներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել պետական և համայնքային ծառայությունների շուրջ, հնչել են առաջարկներ ու նկատառումներ բարեփոխումների ընթացիկ դրության վերաբերյալ: Առանձնապես կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում բարեփոխումների համակարգված իրականացումը: Այդ համատեքստում ընդգծվել է սեղմ ժամկետներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ելակետում ունենալով ծառայությունների մատուցման «Մեկ պատուհան» սկզբունքը և բնակչության համար այդ ծառայությունները հնարավորինս հասանելի, արագ ու դյուրին դարձնելը: Անդրադարձ է կատարվել պետության կողմից մատուցվող ծառայությունների ստանդարտներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել պետական և համայնքային ծառայությունների շուրջ, հնչել են առաջարկներ ու նկատառումներ բարեփոխումների ընթացիկ դրության վերաբերյալ: Առանձնապես կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում բարեփոխումների համակարգված իրականացումը: Այդ համատեքստում ընդգծվել է սեղմ ժամկետներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ելակետում ունենալով ծառայությունների մատուցման «Մեկ պատուհան» սկզբունքը և բնակչության համար այդ ծառայությունները հնարավորինս հասանելի, արագ ու դյուրին դարձնելը: Քննարկման ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են բարեփոխումների առաջիկա փուլերի իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01