Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուքիայի արտգործնախարարությունը՝ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններից պահանջելով պարզաբանում տալ միջադեպի առնչությամբ: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն նշել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության կողմից ցուցադրված նամականիշների վրա քարտեզի պատկերումը, որում ընդգրկված են տարածաշրջանային երկրները, հակասում է միջազգային իրավունքին: «Իրան թեմայի շուրջ իր առարկություններն է ներկայացրել Իրաքի կառավարությանը և կոչ արել անմիջապես շտկել այս ոչ բարեկամական գործողությունը, ասել է Խաթիբզադեն: Հիշեցնենք, որ մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել էր Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ: Հռոմի պապի այցելության առթիվ թողարկված նամականիշի վրա պատկերված էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը: Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմտյան տարածքների մի մասը:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03