Դեռևս փետրվարի 24-ին 168.am-ը գրել էր, որ մեր տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում իր աշխատանքային կենսագրությունը շուտով կավարտի ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, ով լայն հանրությանը հայտնի է՝ որպես Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար։ Մեզ հետ զրույցում Հրաչյա Մուշեղյանը ոչ հերքել, և ոչ էլ հաստատել էր տեղեկությունը՝ խորհուրդ տալով դիմել ՀՔԾ մամուլի ծառայությանը: Բնականաբար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առնչվող ծավալուն քրեական գործով քննչական խմբի ղեկավարի՝ աշխատանքից ազատվելու ցանկությունը խուճապային տրամադրություններ էր առաջացնելու ՀՔԾ-ում, և կառույցի ղեկավարությունը փորձել էր Հրաչյա Մուշեղյանին համոզել մնալ իր պաշտոնում և մինչև վերջ տանել Մարտի 1-ի գործը: Ի դեպ, մենք գրել էինք, որ աշխատանքից ազատվելու պատճառը Հրաչյա Մուշեղյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խորը հակասություններն են հենց Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող խնդրով, ինչը, սակայն, ՀՔԾ-ից, իհարկե, հերքել էին: Օրերս մենք տեղեկություն ստացանք, որ իշխանությունների՝ Հրաչյա Մուշեղյանին համոզելու և ՀՔԾ-ում պահելու փորձերն ըստ էության ապարդյուն են անցել, և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, քննչական խմբի ղեկավարն այս պահին գտնվում է արձակուրդում ու դժվար էլ վերադառնա աշխատանքի: Տեղեկությունը 168.am-ը փորձեց ճշտել հենց Հրաչյա Մուշեղյանից:
– Այո, արձակուրդում եմ:
– Իսկ վերադառնալո՞ւ եք աշխատանքի:
– Գտնվում եմ ամենամյա արձակուրդում, որը վերջանալուց հետո պարտավոր եմ ներկայանալ աշխատանքի վայր՝ Ծառայություն:
– Բայց Դուք լավ գիտեք, որ պարտավոր չեք, եթե չեք ուզում:
– Եթե չես ուզում, այդ ժամանակ արձակուրդից հետո ներկայանում ես աշխատավայր ու ներկայացնում աշխատանքից ազատման զեկուցագիր:
– Հենց դրա մասին եմ հարցնում: Նկատի ունեմ՝ այդպե՞ս է լինելու:
– Ժամանակը ցույց կտա:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55