Իսրայելական պետական աերոտիեզերական ընկերությունը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների զենք արտադրողի հետ համագործակցելու ծրագրերի մասին՝ անօդաչուներից պաշտպանության համակարգեր մշակելու նպատակով, հարմարեցված Աբու Դաբիի կարիքներին, հայտնում է MEE-ն: Israel Aerospace Industries-ը (IAI) հայտարարել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանության կատարելագործված համակարգերի համատեղ մշակման ծրագրերի մասին «սպառնալիքների լայն սպեկտրի հայտնաբերման, նույնականացման, դասակարգման եւ որսման համար»: Ընկերության հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգը (C-UAS) ներառելու է փափուկ ոչնչացման միջոցներ, ինչպես՝ էլեկտրոնային խափանումներ եւ կիբեռգրավում, եւ կոշտ ոչնչացման հնարավորություն, ինչպես՝ թնդանոթներ, հրթիռներ, էլեկտրամագնիսներ եւ լազերներ, ինչպես նաեւ ընդլայնված կառավարում եւ վերահսկում: «C-UAS-ն ամբողջությամբ ինքնավար է եւ պահանջում է մարդու կողմից միայն սահմանափակ վերահսկում: Սպառնալիքի մակարդակից եւ թիրախային գործառնական միջավայրից կախված պատվիրատուին կառաջարկվեն մի շարք հակամիջոցներ՝ խափանումներից մինչեւ դրոնների ոչնչացում»,- նշված է հայտարարության մեջ: ԱՄԷ-ից գործընկեր ընկերություն EDGE-ի գլխավոր տնօրեն եւ կառավարիչ-տնօրեն Ֆեյսալ ալ Բանաին ասել է, որ նախագիծը կոչված է ամրապնդելու Աբու Դաբիի առաջավոր տեխնոլոգիաների պորտֆելը եւ տարածաշրջանում գործընկերային հարաբերությունները՝ հավելելով, որ գործարքը «համապատասխանում» է երկրների հարաբերությունների կարգավորման վերջերս կնքված համաձայնագրերին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01