Միացյալ Նահանգների իշխանությունները նպատակամիտված են ռազմավարական գործընկերության խորացմանը «C5+1» (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ ԱՄՆ) ձեւաչափի շրջանակում: Այդ մասին ասված է Ջո Բայդենի շնորհավորական հեռագրում իր ղազախ պաշտոնակից Քասիմ Ժոմարտ Տոկաեւին՝ առաջիկա Նաուրիզ տոնի առթիվ։ «Իմ վարչակազմը նպատակամիտված է մեր ռազմավարական գործընկերության խորացմանը եւ «C5+1» երկխոսության գործընթացի շարունակմանը, որը պետական քարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ սկսվել է հինգ տարի առաջ»,- նշված է հեռագրում, որի տեքստը մարտի 12-ին մեջբերում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Բայդենը նաեւ հիշեցրել է, որ այս տարի Ղազախստանը նշում է անկախության 30-ամյակը: «Շնորհավորելով ձեզ այդ իրադարձության առթիվ՝ հավաստիացնում եմ, որ իմ վարչակազմը մեծ նշանակություն է տալիս ձեզ եւ Ղազախստանի ժողովրդի հետ աշխատանքին: Երկար տարիների ընթացքում մենք սերտ գործընկերություն ենք հաստատել միջուկային չտարածման, խաղաղության եւ անվտանգության ամրապնդման բնագավառում»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ դիմելով Ղազախստանի նախագահին: ԱՄՆ-ը եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, «C5+1» փոխգործակցության նոր ձեւաչափ հաստատեցին 2015 թվականին՝ տնտեսության, բնապահպանության եւ անվտանգության ոլորտներում տարածաշրջանային հարցերի քննարկման համար: «C+1» ձեւաչափով արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին անմիջակա հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա փետրվարի սկզբին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եվրասիական շրջագայության ժամանակ: Դրա ընթացքում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության եւ Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման հեռանկարները, ինչպես նաեւ Աֆղանստանի իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03