Երկուշաբթի օրվանից Իտալիայի շրջանների կեսն անցնում է «կարմիր» կարանտինային գոտու։ Իշխանություններն արգելափակումներ են սահմանում Սուրբ Զատկի տոնին ընդառաջ:
Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով իտալական Corriere della Sera-ում Առողջապահության նախարարության հրապարակված հայտարարությանը:
Այսպիսով, կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի հետ կապված, Իտալիայի Առողջապահության նախարարությունը հրապարակել է երկիրն ըստ գոտիների բաժանելու նոր քարտեզ: Ըստ այդ քարտեզի, «կարմիր գոտում» կլինեն Լոմբարդիա, Բոլցանո, Տրենտո, Բազիլիկատա, Կամպանիա, Էմիլիա Ռոմանիա, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա, Լացիո, Պիեմոնտ, Վենետո և Մարկե նահանգները:
Մյուս բոլոր շրջաններն ընդգրկված են «նարնջագույն» գոտում՝ բացառությամբ Սարդինիա կղզու, որը գտնվում է «սպիտակ» գոտում:
Վարչապետ Մարիո Դրագիի հրամանով «կարմիր գոտու» նահանգներում մանրածախ վաճառքի բոլոր կետերը (բացառությամբ դեղատների և մթերային խանութների) ու ուսումնական հաստատությունները պետք է փակվեն։
Բացի «կարանտինային գոտիների» բաժանումից, իշխանություններն ապրիլի 3-5–ը սահմանափակումներ են նախատեսում։
Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 824, մահվան 380 դեպք։ Ըստ իտալական թերթի` նման արդյունքներ գրանցվել էին նոյեմբերին՝ կորոնավիրուսային վարակի տարածման երկրորդ ալիքի ժամանակ։ Երկրում մինչ այժմ կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 100 103 մարդ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01