Պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք հանդես չի եկել պատերազմը դադարեցնելու առաջարկով: Այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսեց ռազմական իրավիճակի մասին եւ խոսեց մի քանի թեմաների շուրջ: Օրինակ՝ խոսեց F-16-երի թեմայով եւ F-16-երի խնդիրների մասին, խոսեց Թուրքիայից Ադրբեջանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ մատակարարելու մասին, խոսեց հայկական կողմից «Սմերչ» համակարգերի հաջող օգտագործման մասին, խոսեց Ջաբրայիլում շատ փոքր հաջողությունների մասին:
Նա նաեւ ասաց, որ ռազմաճակատում ռազմական իրավիճակի որեւէ փոփոխություններ չկան, եւ բանակը կշարունակի կատարել իր առջեւ դրված խնդիրները:
Այսինքն՝ պատերազմի ընթացքի մասին զեկույցը ոչ մի կերպ չի համապատասխանում այն ասվածին, որ չորրորդ օրը պատերազմը դադարեցնելու առաջարկներ են եղել: Չի արտահայտվել ոչ մի միտք, որը երկիմաստ նշանակություն ունենար, օրինակ՝ այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի:
Խոսակցություններն այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի ռեսուրսների անբավարարւթյան պատճառով, եղել են Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստում: Ասվեց, որ մենք ունենք 2-3 օր, որից հետո պատերազմը տեւեց եւս 20 օր»,- ասել է նա:
Հարցին, թե ինչու է նա հենց հիմա որոշել հայտարարել այդ մասին, Գրիգորյանը պարզաբանել է. «Դա կապված է քաղաքական հարթությունում այս հարցի վերաբերյալ շատ շահարկումների հետ: Բացարձակապես բոլոր քաղաքական ուժերը շահարկումներ են անում»:
Հիշեցնենք, որ 2020թ. Արցախի պատերազմից հետո Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը կոչ է արել միջոցներ ձեռնարկել եւ դադարեցնել պատերազմը:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55