«Պարոն Քոչարյան, մենք հիմա գտնվում ենք ԱԺ-ում և կարծում եմ՝ սա այն հարթակը չէ, որ ասենք այն, ինչ ցանկանում ենք, եթե հիմա ես սկսեմ ասել այն, ինչ մտքովս անցնում է՝ շատ վատ բան կստացվի»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած հարցին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Վերջինս հանձնաժողովի նախագահին կոչ արեց զերծ մնալ ընդդիմության ներկայացուցիրչներին որակավորումներ տալուց: Ռազմական դրության ռեժիմի վերացման նախագծի քննարկման ժամանակ, Քոչարյանը շեշտեց, որ ԲՀԿ-ն 17 կուսակցությունների հետ ողջունել է բարձրագույն սպայակազմի կողմից շրջանառության մեջ դրված պահանջը և հնչեցրել են կոչ, որպեսզի բանակն անպայման մասնակցի քաղաքական զարգացումներին: «Կոչն արվում էր նաև Հայրենքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, կուսակցապետերի և սպրինտեր Իշխան Սաղաթելյանի կողմից»,- հայտարարեց Քոչարյանը: Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ ռազմական դրությունը խոչընդոտ չէ քաղաքացիների իրավունքի իրացման համար, դրան խանգարում են ընդդիմության գորոծողությունները, երբ պատգամավորները կամ քաղաքացիներն ուշանում են ինչ-որ մի տեղ գնալուց: Արման Աբովյանը պատասխանեց՝ Գլխավոր շտաբի հայտարարությունն ավելորդ անգամ ապացուցում է այն թեզը, որ ռազմական դրությունը իր հիմնական նպատակին չի ծառայում: «ԳՇ-ի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստում են, որ զինված ուժերը շատ լավ հասկանում են ռազմական դրության քաղաքական ենթատեքստը»,- հայտարարեց Արման Աբովյանը:
Աղբյուր` Panorama.am
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44