Եվրոպական դեղերի գործակալությունը մարտի 18-ին կվերանայի «AstraZeneca» դեղագործական ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ ստացված բոլոր տվյալները: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է առողջապահական սպառնալիքների և պատվաստումների ռազմավարության վարչության ղեկավար Մարկո Կավալերին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ Ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում ՝ Դանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Նորվեգիան և Նիդեռլանդները, դադարեցրել են «AstraZeneca»-ի պատվաստանյութերի օգտագործումը՝ կապված պատվաստվածների մոտ արյան թրոմբի հայտնաբերման հետ: «Մենք հասկանում ենք ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը։ Այս շաբաթ Դեղագործական ռիսկերի գնահատման հանձնաժողովը կվերանայի մեր հավաքած բոլոր տվյալները, ներառյալ Նորվեգիայի նոր տվյալները», - ասել է Կավալերին: Նա նշել է, որ դրանց հիման վրա կորոշվի ՝ կա՞ արդյոք մտահոգության առիթ, թե՞ կարող են շարունակել այդ պատվաստանյութի կիրառումը։ Ընկերությունն ինքը կիրակի օրը հայտարարություն է տարածել, որում հավաստիացնում է իր պատվաստանյութի անվտանգությունը: Դրանից առաջ ԱՀԿ-ն և Դեղերի եվրոպական գործակալությունը կոչ էին անում շարունակել օգտագործել պատվաստանյութը`նշելով, որ դրա օգտագործման օգուտները գերակշռում են ռիսկերին։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44