Ղարաբաղում մի շարք տարածքների կորուստը հանգեցրել է նաեւ 100 հազար տոննա հացահատիկի, շուրջ 1300 հա նռան այգու, մոտ 300 հա արքայանարինջի, խաղողի այգիներով ահռելի տարածքների, մոտ 250 հա սոխի տարածքների կորստի: Ընդհանուր առմամբ կորցրել ենք մոտ 3000 հա մշակվող հող: Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Ընդ որում՝ նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ այդ տարածքները չեն կորցվել, այլ, ըստ էության, ամբողջությամբ հանձնվել են հակառակորդի վերահսկողությանը: Փորձագետի գնահատմամբ՝ ֆինանսական վերահաշվարկով, եթե ելնենք մեծածախ շուկայի ծավալներից, ապա կորցվել է ավելի քան 100 մլն դրամ: Ինչպես նշեց Բերբերյանը, այս դեպքում խոսքը ամենամյա շահույթի մասին է, որն այլեւս չկա: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, փորձագետն ընդգծեց, որ այս ոլորտում ճգնաժամը սկսվել եւ մեծապես պայմանավորված է բանկերի գործունեությամբ, ինչպես նաեւ Կառավարության իրականացրած քաղաքականությամբ, որը գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու փոխարեն, ակտիվ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում բանկային ոլորտին: «Միակ հաջողված փորձը, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու հուսալիությունը, գրանցվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ»,- հայտարարեց Բերբերյանը՝ պարզաբանելով, որ Քոչարյանի հետ քննարկումներից հետո որոշվել է սկսել ցորենի տարբեր տեսակների ակտիվ արտադրություն: Ագրարագյուղացիական միության նախագահի հավաստիացմամբ՝ այն տարիներին Կառավարությունը եւ ֆերմերները հավասար չափով ներդրում էին կատարում արտադրանքի այդ տեսակի արտադրության մեջ՝ չդիմելով միջնորդների ծառայության՝ ի դեմս բանկերի:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55