Քիչ առաջ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխվածներից մեկին այս պահին վիրահատում են, իսկ մյուսի վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից։ ԲԿ-ից հայտնեցին, որ ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու ԲԿ են ընդունվել սուր կտրող ծակող գործիքով վնասվածքներ ստացած երկու քաղաքացի: Քաղաքացիներից մեկը 1988 թվականին ծնված կին է, ում մոտ նախնական տվյալներով ախտորոշվել է պարանոցի աջ կողմնային մակերեսի կտրված-արյունահոսող վերք: ԲԿ-ից հայտնեցին, որ 33-ամյա կինը ստացել է առաջին բուժօգնություն։ Վիրավորում ստացած մյուս քաղաքացին 1993 թվականին ծնված տղամարդ է, որն այս պահին վիրահատվում է: Ավելի վաղ shamshyan.com-ը հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կա դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44