ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը: Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով:
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը և ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներն են «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում: Մրցույթում նրանք ներկայացրել են «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր)» նախագիծը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին:
Նախագծի հեղինակները պատմում են, որ ծրագրի մշակմամբ նպատակ են դրել աշակերտների համար ստեղծել սովորելու առավել հարմար միջավայր և հնարավորություն։
«Համավարակի պայմաններում կրթության հեռավար կազմակերպման անհրաժեշտությունը բոլորիս կանգնեցրեց մի շարք խնդիրների առաջ, որոնք լուծելու համար սկսվեց համագործակցված աշխատանք Սարգիս Խաչատրյանի հետ: Արդյունքում առաջացավ «Շրջված դասարանի» գաղափարը, որը հնարավորություն կտա առավել մատչելի դարձնել ուսուցման գործընթացը և կունենանք առարկայական նյութերի ընդհանուր բազա, ինչը կնպաստի ինչպես մեր, այնպես էլ մյուս դպրոցների հեռավար ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Այսինքն՝ ծրագրի հիմնական խնդիրն է դպրոցում ստեղծել սովորելու վիրտուալ միջավայր, որից աշակերտը կկարողանա օգտվել օրվա ցանկացած ժամի և ցանկացած տևողությամբ։ Բացի դրանից՝ մենք նպատակ ունենք սովորեցնել ուսուցիչներին և աշակերտներին՝ աշխատել և սովորել «Շրջված դասարանում», ինչպես նաև իրական ժամանակում իրականացնել ուսուցանող գնահատում»,- ծրագրի մանրամասներն է ներկայացնում Նարինե Սարգսյանը:
Սարգիս Խաչատրյանն իր հերթին ասում է՝ ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ աշակերտները կստանան սովորելու համար իրենց անհատական տվյալներին համապատասխան ժամանակ, ինչպես նաև իրենց տրված նյութը հիմնավոր կյուրացնեն և այն խորացնելու հնարավորություն կունենան։ Ծրագրի հեղինակները վստահեցնում են, որ դրա արդյունքում ծնողները կտեսնեն ուսուցչի աշխատանքը, իրենց երեխաներին տրված նոր հնարավորությունները, ինչի արդյունքում նրանց շրջանում կձևավորվի ավելի բարձր կարծիք դպրոցի և ուսուցչի մասին։
Ծրագիրը նախատեսում է «Microsoft Teams» հարթակում ստեղծել «Շրջված դասարան», ապա ուսուցիչներին ուսուցանել՝ ինչպես աշխատել, իսկ աշակերտներին՝ ինչպես սովորել «Շրջված դասարանում»։ 2020-2021 ուսումնական տարում ծրագիրը կիրականացվի 10-րդ դասարաններում՝ երկու առարկայի, 2021-2022 ուսումնական տարում՝ չորս առարկայի, իսկ 2022-2023 ուսումնական տարում՝ բոլոր առարկաների գծով: Երկու ամիսը մեկ անգամ կկատարվեն ներքին գնահատում և անհատական վերահսկողություն՝ սովորողների հաջողությունները և դժվարությունները գնահատելու համար։ Այդ ամենից զատ՝ նախատեսվում է կազմակերպել մեթոդական օգնություն՝ արձանագրված դժվարությունները հաղթահարելու համար:
Նախագծի հեղինակները վստահ են՝ ծրագիրը կդառնա դպրոցի ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ռազմավարությունը և կարտացոլվի տարեկան աշխատանքային պլանում։ Որպես ծրագրի առավելություն՝ նրանք նշում են այն փաստը, որ ուսուցիչը ժամանակ է շահում և այն օգտագործում դասարանում գործնական աշխատանքի համար:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01