Հայաստանում նախորդ տարի համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում ավանդների որոշակի նվազումից հետո Կենտրոնական բանկն այս տարի ավանդների աճ է նկատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
ԿԲ նախագահն անդրադարձավ հոկտեմբեր-նոյեմբերին ազգաբնակչության վարքագծի հետ կապված խնդիրներին, երբ ոմանք ավանդերը հանում էին բանկերից: Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ ԿԲ-ի հորդորն էր չանել այդպես, քանի որ դրանով վնասում են իրենք իրենց: Գալստյանը լիահույս է հանրության և ԿԲ-ի երկխոսության առումով: «Մենք տեսնում ենք, որ նույնիսկ նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկումից հետո, երբ տնային տնտեսությունների եկամուտները որոշակիորեն նվազել են, այս տարվա ընթացքում ունենք խզումների նորմալ, բնականոն մակարդակ և ունենք բանկերում ավանդների աճ»,-ասաց Գալստյանը:
Նա անդրադարձավ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնը թողնելու որոշման պատճառներին: «ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքի կիրառումը, որը տոկոսադրույքն է, ապագա գների վրա ազդեցություն ունի: Դա ունի ազդեցություն նաև մի կոմպոնենտի վրա, որը մենք չենք տեսնում, այն շոշափելի չէ, սակայն շատ կարևոր է, դա հասարակության գնաճային սպասումներն են»,-ասաց ԿԲ նախագահը:
Նա հիշեցրեց, որ դեռ դեկտեմբերին, երբ գնաճը 1.3 տոկոս էր, ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը կտրուկ՝ 1 տոկոսով բարձրացնել: «Մենք փորձեցինք հանրությանն ազդակ հաղորդել, որ մենք տեսնում ենք տնտեսությունում կուտակվող և դրսևորվող գնաճային ռիսկեր, որոնք ի հայտ են գալու որոշակի ժամանակ հետո»,-նշեց ԿԲ նախագահն ու հիշեցրեց նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարին 0.25 տոկոսային կետով բարձրացնելու մասին:
ԿԲ-ում կարծում են, որ գնաճը դեռևս որոշակիորեն կբարձրանա, տեսնում են այդ պոտենցիալը: «Բայց մեր կարծիքով՝ տոկոսադրույքի այս մակարդակը, որն այժմ կա, համապատասխանում է մեր կողմից որդեգրված քաղաքականության թիրախին հասնելու համար: ԿԲ-ն այսօր տոկոսադրույք բարձրացնելով՝ չի կարող ազդել այսօրվա գնաճի վրա, ուստի ձեռնպահ մնաց այս անգամ տոկոսադրույք փոխելուց՝ հենց այդ պատճառով. մեր կարծիքով՝ գնաճի փոփոխություն տեղի է ունենալու, բայց այն կարճաժամկետ բնույթ է կրելու: Մեր ու հասարակության միջև ձևավորված դիալոգը, որը մենք բավականին դրական ենք գնահատում, մեզ հույս է ներշնչում,որ մենք մեր ազդակներով կկարողանանք գնաճային սպասումները պահել խարսխված,որը թույլ կտա մեզ առանց հասարակության համար հավելյալ ծախսեր ստեղծելու այս իրավիճակը հանգիստ հաղթահարել ու մյուս
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01