ARM | RUS |

Ֆինանսների նախարարության պարզաբանումները հաստատում են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները

17.03.21 | 15:23

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախությունը Կառավարությունից ու ԱԺ-ում կառավարող խմբակցությունից վերացնող օրենսդրական նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության 2021թ. մարտի 15-ի պարզաբանումները չեն վերացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները և հաստատության ինստիտուցիոնալ անկախությանը վերաբերող սկզբունքային ռիսկերը: Բացի դրանից, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նշել, որ այս նախագիծը պարտադիր պետք է դիտարկել այլ գործոնների համատեքստում, այդ թվում՝ կապված նախագծի մշակման գործընթացից անմիջապես առաջ հաստատության տեխնիկական կարողությունների (ավտոմեքենաների) չհիմնավորված կրճատման հետ: Նախագծի հետ կապված սկզբունքային ռիսկերը պետք է դիտարկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ այն ինստիտուցիոնալ ոչ ճիշտ պատկերացումների լույսի ներքո, որ ակնհայտ երևում է նախագծի հիմնավորումներից ու գործադիր իշխանության մարմնի պարզաբանումներից: Հիմնական նկատառումները հանգում են հետևյալին. – Նախ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող այս նախագիծը ո՛չ մշակման, ո՛չ քննարկման, ո՛չ շրջանառության փուլում որևէ կերպ չի քննարկվել Պաշտպանի հաստատության հետ, որևէ անգամ կարծիք չի հայցվել: Ինքնին նախագծերի մշակման ու շրջանառության փաստն անսպասելի է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար: Ավելին, նախագծերի շրջանառության պահից մինչև դրանց ընդունումը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ Ֆինանսների նախարարությունը կամ Գործադիր իշխանության իրավասու այլ մարմին որևէ քննարկում չի նախաձեռնել, իսկ վերջում անսպասելի ընդունվել է՝ որպես չզեկուցվող հարց: Մարդու իրավունքների պաշտպանը նախագծի ընդունման մասին տեղեկացել է միայն նիստից հետ: – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ինքն է նշել, որ մասնակցել է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերին: Պաշտպանն այդ նիստերին իրավական հստակ փաստարկվածությամբ անդրադարձել է նախագծի անթույլատրելի ու ռիսկային լուծումներին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական ու միջազգային դերի տեսանկյունից: Այդ մտահոգություններն ու առարկությունները, սակայն, արժանացել են խիստ անհամարժեք հակափաստարկման, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերին հակասող պատկերացումներով քննարկման ու ի վերջո ընդունվել են առանց որևէ մաս անգամ հաշվի առնելու Պաշտպանի հիմնավորումները: Հետևաբար, առանց Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունների որևէ փարատման ինքնին կոմիտեներում նախագծի քննարկման փաստը որևէ հիմք չի տալիս նշել, թե նախագծի ընդունումը մասնակցային և հավասարակշռված լուծում է: Սրան ևս պետք է ավելացնել այն, որ բյուջետային համակարգի կարգավորումների նման սկզբունքային փոփոխությունները ՀՀ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվել են առանց քննարկման՝ որպես չզեկուցվող հարց ու առանց Մարդու իրավունքների պաշտպանին այդ մասին տեղյակ պահելու, անսպասելի կերպով: – Իբրև նախագծով հետապնդվող նպատակ՝ Ֆինանսների նախարարության պարզաբանումները բխում են ոչ թե նախագծային լուծումներից և դրա պայմաններում իրավակիրառման փոփոխության տրամաբանական կապից, այլ իրենցից պարզապես ներկայացնում են բարի ցանկություններ, խոստումներ ու հավաստիացումներ: Այսպես, նշվում է, թե նախագծով նախատեսվում է «բարեփոխել բյուջետային համակարգի կարգավորումները՝ հաշվի առնելով արդի աշխարհում բյուջետային ծախսերի քաղաքականության վերաբերյալ պատկերացումները և մեր երկրում տարիների ընթացքում կուտակված փորձը», ինչն այդպես էլ նախագծի հիմնավորումներում առարկայական չի արտացոլվել: Կամ մեկ այլ դեպքում՝ նպատակ է նշվում «վերացնել այն կարգավորումները, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափերը»: Մինչդեռ, գործնականում որևէ խնդիր կամ որևէ օրինակ չի ներկայացվում, թե ում մոտ և ինչ հիմնավորմամբ կարող են խնդրո առարկա կարգավորումները ստեղծել իրավական առումով անընդունելի «տպավորություն»: – Այս ամենի հետ միասին, նախագծի ընդունման հիմնավորումները միակողմանի են, ամբողջությամբ կազմված են մեխանիկական ու միայն ֆինանսական տեսանկյունից: Դրանք որևէ կերպ հաշվի չեն առնում մարդու իրավունքների գերակայությունները, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները կոնկրետ ոլորտներում: Անտեսում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վերաբերող միջազգային պահանջներն ու աշխատանքի առանձնահատկությունները երկրում, ինչպես նաև այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության պաշտպանված ու անկախ աշխատանքի երաշխավորումը պետության պոզիտիվ պարտավորությունն է: Այս պարտավորություն է ամրագրված ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածում: – Որպես նախագծի առջև դրված խնդիր՝ նշվում է «Ի հակադրություն ներկա կարգավորումների շատ հաճախ զգազմունքային դրսևորումների, ձևավորել միջավայր, որտեղ ՀՀ Ազգային ժողովը հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում լավագույնս արտացոլել Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնված պարտավորություններին համահունչ բյուջետային հատկացումները»: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման գործող երաշխիքի պարագայում, օրինակ, հասկանալի չէ, թե որտեղ է դրա «զգացմունքայնությունը», և արդյոք այդ դրույթն է խանգարում ՀՀ Ազգային ժողովին՝ համարժեք գնահատելու և քայլեր ձեռնարկելու Օմբուդսմանի ու այն էլ միջազգային կարգավիճակներով օժտված հաստատության հետ համագործակցության և ըստ այդմ, երկրում մարդու իրավունքների պաշտպանության շարունակական զարգացման իր միջազգային պարտավորությունը կատարելու ուղղությամբ: – Պարզաբանումներում իբրև հիմնական ուղղություն՝ Ֆինանսների նախարարությունն առաջ է քաշում պետական միջոցների ծախսման նպատակայնությունը, խնայողականությունը, «պետական մեքենայի վրա ծախսվող յուրաքանչյուր դրամի հասցեականությունը և արդյունավետությունը՝ պետական կառավարման համակարգում ամրագրելով գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան»: Որևէ մեկը չի ժխտում, որ ՀՀ կառավարությունը պետք է ներդնի պետական միջոցների նպատակային և հաշվետու ծախսման կառուցակարգեր: Այդուհանդերձ, ստիպված ենք կրկին վերադառնալու նախագծային լուծումների հետ դրանց կապին: Այստեղ է նաև, որ հարցերն անհրաժեշտ է քննարկել բովանդակային, մարդու իրավունքների տեսանկյունից: Դրանից բացի, չպետք է մոռանալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետական կառավարման համակարգի մաս չէ, և թերևս նման ֆինանսական հաշվետվողականության ու վերահսկողական գործիքների հասցեատերը վերջինիս կառույցը չէ, որ պետք է լիներ: – Պաշտոնական պարզաբանումներում Ֆինանսների նախարարությունը բերել է մարզային բաժինների հետ կապված օրինակ ու դրանով բացահայտել այդ օրինակի որևէ կապ չունենալը իր իսկ փաստարկների հիմնավորման համար: Նախ, նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել է ֆինանսական միջոցներ բոլոր մարզերում ստորաբաժանումներ ունենալու համար, ապա, իհարկե, պարզ է, որ հաջորդ տարի ֆինանսավորումն արդեն հատկացվելու է այնքան, որքան անհրաժեշտ է այդ ստորաբաժանումների գործունեության, այլ ոչ թե գոյություն չունեցող լրացուցիչ 10 մարզային ստորաբաժանում համար: Հենց դրա համար է Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ առաջարկում իրականացնել նախագծերի քննարկում, որը շարունակաբար մերժում է Կառավարությունը: Եվ ի վերջո, չպետք է մոռանալ, որ հենց Կառավարության կողմից ֆինանսավորում չհատկացնելու պատճառով են ժամանակին սկզբունքորեն կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումները: Հետևաբար, այս օրինակն ակնհայտ անտեղին է և հատուկ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել այնպես, որ ստեղծի միայն իր հիմնավորումների տեսանկյունից ձեռնտու պատկեր: – Այժմ, անդրադառնանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանն առնչվող միջազգային չափանիշներին ու սահմանադրական պահանջի իրագործման օրենսդրական կանոնակարգումներին: Սկզբունքային առումով է անընդունելի գործադիր իշխանության մարմնի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորման սահմանադրական պահանջի յուրովի մեկնաբանությունն առ այն, որ այն «ինքնաբավ» է և լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն չի առաջացնում: Սահմանադրական լուծման տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է ապահովվի թե՛ օրենսդրական արդյունավեռ կառուցակարգերի ամրագրման, թե՛ գործնականում դրանց հետևողական պահպանման արդյունքում: Հաջորդը, ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության Փարիզյան սկզբունքներին ու Մարդու իրավունքների պաշտպանի ակրեդիտացիայի գործընթացին ևս յուրովի անդրադարձ է կատարել՝ վստահեցնելով, որ պատշաճ ֆինանսավորման մասին օրենսդրական դրույթը լիարժեք բավարարում է այդ պահանջները: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախորդ ակրեդիտացիայի ընթացքում, ի թիվս այլնի, հաշվի է առնվել հենց նախագծով վերացվող երաշխիքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44