Թայվանի պաշտպանության նորանշանակ նախարար Չիու Գո-չենը չի բացառել, որ Չինաստանը կարող է պատերազմ սկսել: «Նրանք ընդունակ են պատերազմ սկսել»,- ասել է նա խորհրդարանում իր ելույթի ժամանակ, երբ մի պատգամավոր հարցրել է՝ կարող է արդյոք Չինաստանը հարձակվել Թայվանի վրա: «Իմ նպատակն է միշտ պատրաստ լինել»,- հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Թայվանն ավելացրել է անձնակազմի եւ զենքի քանակն Իտու Աբայում՝ Հարավային Չինաստանի ծովում գտնվող Թայվանի գլխավոր կղզում: Իտու Աբան, որը հայտնի է նաեւ որպես Թայփինի կղզի, ամենամեծ բնական կղզին է եւ այնտեղ է գտնվում Թայվանի առափնյա պահպանության կայազորը:
Նախարարը նշեց, որ Չինաստանի «էքսպանսիոնիզմի» պատճառով Թայվանն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում՝ չնայած ներկայումս մշտական բանակային կայազորը վերադարձնելու հարցը չի քննարկում:
Նա նաեւ հայտնել է, որ Միացյալ Նահանգները հաստատել են Թայվանի սուզանավային նավատորմի համար անհրաժեշտ բոլոր զգայուն սարքավորումների արտահանման թույլտվությունները, որի կառուցումը սկսվել էր անցյալ տարի:
Նա հավելել է, որ Թայվանի կողմից զենքի գնումների վրա Միացյալ Նահանգներից՝ կղզու զենքի հիմնական աղբյուրից, Բայդենի նոր վարչակազմը չի ազդել, եւ դրանք շարունակվում են:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01