 
            Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Վստահ եմ, որ մամուլում հայտնված տեղեկությունները իշխանությունների կողմից Օ. Գասպարյանի գործով դատավորի վրա ճնշումների մասով համապատասխանում են իրականությանը: Ավելին` շատ տաղանդավոր պետք չի լինել, որպիսի հասկանալի լինի` ովքեր կարող են իրենց վրա վերցնել այդ անբարո ճնշումների բեռը: Անուն առ անուն` հաջորդիվ: Դատավորին չեմ ճանաչում, Մ. Պետրոսյանին նկարագրում են որպես առողջ ամբիցիաներ ունեցող պատրաստված երիտասարդ: Ուզում եմ անկեղծ լինենք, բեռն իր վրա գուցե իսկապես անհամաչափ է` իրավական, քաղաքական ու բարոյական առումով: ԻՐԱՎԱԿԱՆ առումով անգամ մոլի ազգադավները գիտեն, որ ազատումը ապօրինի է, ու հայցը պիտի բավարարվի: Այստեղ կարելի է վիճել հայցի տեսակների մասին, բայց ոչ հայցի բավարարման միանշանակության մասով: Սա ամենահեշտ ու պակաս էմոցիոնալ լուծումն է, որ պահանջում է ընդամենը հավատարիմ մնալ դատավորի երդմանը: Ու առանց արհեստական ձգձգումների դադարեցնել արատավոր շղթան, արագ կիրառել հայցի ապահովում: ՔԱՂԱՔԱԿԱՆ առումով դատավորը պիտի պատասխանի անձամբ իր մասով սրիկայի հայտնի ձևակերպմանը (վնգստալ) ու հիշի, որ տուրք տալով այդ ճնշումներին` ինքը այո է ասում անգրագետ անհայրենիքների` «դատարանները վերցնելու» ցանկությանը ու իր գործընկերների հանդեպ 3 տարվա ընթացքում կատարված նողկալի արարքներին: Ամենածանրը ԲԱՐՈՅԱԿԱՆ հարթությունն է, բանակը խոսել է պետականության խարխլման, բանակի քայքայման ու դրա մեղավորի մասին: Եվ այդ մեղավորը նույն այն մարդն է, որ զոհել է, մատաղ է արել 5000-ից ավելի երեխա, գերիներին պատանդ է թողել թշնամու մոտ, երկիրը կործանել, հանձնել, վաճառել է ու դեռ քնում ու արթնանում է: Դատավորը պիտի ընտրի բանակի ու բանակը վարկաբեկողի ու ավերողի միջև, պետության ու պետությունը կործանողի միջև, արժանապատիվ զինվորների ու մեհրիբանի նկարի տակ ալիևին գովացող անարժանապատիվ թմրամոլի միջև: Այս բառերը ներքին համոզման խնդիր են, վստահ եմ` ցինիկ նիկոլականները հենց այս նույն պետություն, բանակ և այլ բառերով. արդարացնում են իրենց իշխանության մնալը, տհաս մտքեր հայտնելը և այլն: Դատավորը պիտի ընտրի` իրավունքի ու ապօրինության, ապաքաղաքական ու քաղաքական դատարանների, զոհի ու զոհի դահիճի միջև: Սա անձնական ընտրություն է` ողջ կյանքի համար: Ծանր բեռ է, հատկապես, որ անձամբ ինձ համար բանակի հայտարությունից հետո տարբեր այլ ելքեր կային, քան վարչական դատարան դիմելը ու լուծում ակնկալելը մեկ դատավորից: Ծանր բեռ է, բայց նաև սահմանային իրավիճակներում են բացահայտվում մարդու թե՜ դրական ու թե՜ ՝բացասական կողմերը ու արժեհամակարգը: Սպասենք:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34