ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծերը։ Ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականությամբ, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար անհրաժեշտ նորմատիվ հիմքեր ապահովելու առումով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետության և հարկ վճարողների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն վերջիններիս կողմից սահմանված պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում են ավելի լայն շրջանակ՝ պետականաշինության գործում հարկ վճարողների դերն ըստ արժանվույն գնահատելու և պետության ու հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել սույն օրենքների նախագծերի փաթեթը։ Օրենքով նախատեսվում է Հայաստանում ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ»,- ասաց ՊԵԿ նախագահը: Ըստ նրա, հավաստագիր ունեցող հարկ վճարողների ցանկը տրամադրվում է Կենտրոնական բանկին, որն էլ առաջին հերթին՝ դրա մասին տեղեկացնում է առևտրային բանկերին՝ հավաստագրի գործողության ընթացքում վարկ ստանալու համար՝ օրինապահ հարկ վճարողների դեպքում ռիսկերը գնահատելու նպատակով։ Անդրադառնալով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծին, ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել «Հարկ վճարողի» օր։ «Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա ծավալուն հարկերի գերակշիռ ազդեցությունը, առաջարկում ենք ապրիլի 19-ը՝ որպես ՀՀ-ում առաջին հարկային օրենքի ընդունման օր, քանի որ այդ օրենքով են ի սկզբանե կարգավորվել հարկային իրավահարաբերությունները, և այդ օրը սահմանել Հարկ վճարողի օր»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ նշված օրն իր ազդեցությունը կունենա հարկային մարմին-հարկ վճարող հարաբերությունների վրա, այդ օրը տեղի կունենա որոշակի միջոցառում՝ հարկ վճարողների մերձեցման կամ այլ որոշակի ծառայությունների մատուցման կոնտեքստում։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքների նախագծերին։
168.am
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55