«2018 թվականի իշխանափոխությունից հետո մարդիկ իշխանությունը զավթեցին և առաջին հերթին այդ իշխանությունը պահելու խնդիր էր դրված»,- ասուլիսում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ ցանկացած իշխանություն, որը ուզուրպացնում է իշխանությունը, հնարավորություն չունի այդ իշխանության երկարատևությունն ապահովել առանց դատաիրավական համակարգի ուզուրպացման, այսինքն նման իշխանությունների համար գերնպատակ պետք է լինի ուժային կառույցների հնազանդեցումն իրենց, այնուհետև դատական համակարգի: «Հակառակ պարագայում մենք ունենում ենք այն իրավիճակը, ինչը մասամբ տեղի է ունենում Հայաստանում, երբ որ դատարանները հրաժարվում են քաղաքական պատվերի շրջանակներում իշխանության ցանկալի դատական ակտեր կայացնել»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով, իշխանությունն ուզուրպացիայի ընթացքում չի կարող հույսը դնել անհատապես գործող ինչ-որ մի քննիչի որոշումների վրա, այդ ամեն ինչը պետք է համակարգված ու կենտրոնացված լինի: «Այս պարագայում Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը որպես վստահելի անձ է ընտրվել: Աննա Վարդապետյանը չլիներ, այլ անձ պետք է գտնեին, քանի որ քաղաքական հսկողության տակ գտնվող գործերով տոտալ վերահսկողությունն ու ուղղորդումներն իշխանությանը պետք են իրենց իշխանությունը երկարաձգելու համար»,- ասաց Մ. Պողոսյանը: Նա հիշեցրեց այդ անձանց՝ խմբի կազմում գործող հանցագործություն կատարող անձանց համակցություն է, որոնք իրենց պատասխանատվությունը կրելու են այս ամեն ինչի համար: «Հայաստանում վերջին 3.5 տարվա ընթացքում ավելի բռնաբարված բան չկա, քան օրենքներն ու օրինականությունը»,- ընդգծեց փաստաբանը: Մ. Պողոսյանը առանձնացրեց հայտնի ֆեյքով գործերը, նշեց, որ դատավորների կողմից հրահանգավորված որոշումներ կայացնելու հրաման կար: «Անձ կար, որը հայտարարում էր՝ տեսել է Երևան քաղաքի դատարանի նախագահին հեռախոսով այլ անձին հրահանգ տալուց, կոնկրետ արտահայտություններ անելուց, որ պետք է տվյալ անձը կալանավորվի: Փաստերը ցցուն են, այսինքն նորմալ իրավակարգի պարագայում այս մարդիկ պետք է արդեն քրեական հետապնդման տակ լինեին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Փաշինյանի ապավեն հանդիսացող ՀՔԾ մերժում է այդ դեպքով քրեական գործ հարուցել, քանի որ եթե մի դեպքով հարուցեն, մյուս անգամ դատավորները հրահանգ ստանալուց կհիշեցնի այդ դեպքը: «Ցանկացած մարդ, ով կհայտնվի իշխանության, հրահանգներ տալու ցանկություն ունենալու է: Խնդիրը ստրուկի տրամաբանությամբ ապրող հրահանգ կատարողներն են: Երբ որ չլինեն հրահանգ կատարող կաստան, իսկ նրանք չեն լինելու քրեական հետապնդման դեպքում, որևէ մեկի մտքով հետայսու չի անցնի հրահանգ տալ, կատարողը չի լինի»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Աղբյուր` Panorama.am
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55