Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Ֆորումն այս տարի նվիրված էր COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։ Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ համավարակի տարածման հենց սկզբից Հայաստանը եղել է միջազգային ջանքերի մեկտեղման և համագործակցության խորացման ջատագովներից մեկը՝ կարևորելով ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը համավարակի դեմ պայքարի համակարգման գործում։ Հայաստանը միացել է մի շարք միջազգային նախաձեռնությունների, ներառյալ՝ COVAX ծրագրին, որոնք կարող են խթանել երկրների միջև փոխգործակցության խորացումը բոլոր մակարդակներում։ Նախարարի տեղակալը նշել է, որ ազգային մակարդակում Հայաստանի կառավարությունն ավելի քան 20 ծրագիր է իրականացրել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման, բնակչության խոցելի խմբերին օժանդակության տրամադրման և համավարակի պատճառով տուժած բիզնեսներին սատարելու ուղղությամբ։ Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային, որի արդյունքում առաջացել են մարդասիրական բնույթի նոր մարտահրավերներ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում՝ զգալիորեն բարձրացնելով ճնշումը սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի վրա, որոնք արդեն իսկ գերծանրաբեռված էին համավարակի պատճառով։ Վերջինս նշել է, որ չնայած իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար, որն իր բացասական հետևանքներն է թողնում Արցախում համավարակի տարածման կանխման ու հետևանքների հաղթահարման համար: Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահանջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամարտության գոտիներ, որպեսզի դյուրացնեն COVID-19-ի դեմ պատվաստումը։ Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է սատարել արդյունավետ և համագործակցային բազմակողմ ինստիտուտներին, որոնք կարևոր դեր ունեն COVID-19 համավարակից կայուն վերականգնման գործում:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44