Հյուսիսային Կորեան «ժամանակ չի վատնի» և չի պատասխանի ԱՄՆ-ի՝ կապ հաստատելու փորձերին, քանի դեռ ամերիկյան կողմը շարունակում է թշնամական քաղաքականությունը․ Փհենյանն ուժին կպատասխանի ուժով, այս մասին, ինչպես հաղորդում է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը, հայտարարել է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Չհվե Սոն Հին, փոխանցում է ria.ru-ն։
Նա հաստատել է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն տարբեր ուղիներով, ինչպիսիք են՝ էլեկտրոնային փոստը և հեռախոսային հաղորդագրությունը, փորձել է կապ հաստատել ԿԺԴՀ-ի հետ: Նրանք նաև փորձել են կապվել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների մեկնարկի նախօրեին։ Սակայն, ինչպես նշել է ԱԳ նախարարի առաջին տեղակալը, այդ փորձերը միայն «խաղ» են ժամանակ շահելու համար։
«Մենք արդեն հստակեցրել ենք այն դիրքորոշումը, որ եթե ԱՄՆ-ն չհրաժարվի ԿԺԴՀ-ի դեմ թշնամական քաղաքականությունից, չի կարող տեղի ունենալ կորեա-ամերիկյան ոչ մի շփում և բանակցություններ։ Այդ պատճառով մենք շարունակելու ենք անտեսել ԱՄՆ-ի կողմից շփման նման փորձերը»,- հայտարարել է Չհվե Սոն Հին՝ հավելելով, որ «Փհենյանն ուժին կպատասխանի ուժով»։
Նա նշել է, որ երկխոսության համար մթնոլորտ է հարկավոր, սակայն ԱՄՆ-ի նոր վարչակազմը միայն հնչեցնում է «Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի խելագար տեսությունը և ամբողջական ապամիջուկայնացման մասին չմտածված անհեթեթությունը»: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն խոսում է պատժամիջոցների, դիվանագիտական ճնշման մասին և միջազգային հանրությանը տրամադրում է ԿԺԴՀ-ի դեմ:
Նա ԱՄՆ-ի՝ Հյուսիսային Կորեայի հետ կապ հաստատելու փորձն անվանել է ժամանակ շահելու և հասարակական կարծիքը խեղաթյուրելու «մանր ու էժանագին հնարք»։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմում իր աղբյուրին, հայտնել էր, որ Վաշինգտոնը փետրվարի կեսերից Փհենյանի հետ կապ հաստատելու մի քանի փորձ է ձեռնարկել, բայց ապարդյուն: Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Բայդենը մտադիր է վերանայել ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականությունը։
Ավելի ուշ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, վճռականորեն դատապարտել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները և Վաշինգտոնին խորհուրդ է տվել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնց հետևանքով առաջիկա չորս տարիների ընթացքում ԱՄՆ-ն կարող է կորցնել հանգիստ քունը։
«Օգտվելով առիթից՝ խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ի նոր վարչակազմին, որն ամեն կերպ փորձում է վառոդի հոտ տարածել մեր հողի վրա, որ եթե ցանկանում է առաջիկա չորս տարիներին հանգիստ քնել, ապա ավելի լավ է զերծ մնա առաջինը գարշահոտություն տարածելուց»,- ասված է նրա հաղորդագրության մեջ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01