News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Մոսկվայի կողմից Աբխազիայում ու Ցխինվալի շրջանում ընտրատեղամասերի բացումը՝ կապված ՌԴ Պետդումայի ընտրությունների անցկացման հետ:
Ռուսաստանը Վրաստանի օկուպացված տարածքներում սեպտեմբերի 18-ին բացել է 21 ընտրատեղամաս՝ քվեարկության անցկացման համար: ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով՝ այդ շրջանների ավելի քան 114.000 բնակիչներ գրանցվել են որպես Ռուսաստանի այս կամ այն մարզերի ընտրողներ:
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ընտրատեղամասերի բացումը՝ դա որակելով որպես Մոսկվայի բռնազավթման քաղաքականության հերթական դրսևորում, ինչը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը:
«Ռուսաստանը դեռ 2000-ական թվականներից սկսել է Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի բնակիչների ապօրինի անձնագրային գործընթաց, որը նրանց ստիպել է մասնակցել 2011 և 2012 թվականներին Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ու նախագահական ընտրություններին»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44