«Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին: «Արմենպրես»-ը պարզաբանումներ է խնդրել պատկան մարմիններից և ԲԿ-ի տնօրինությունից Մանե Ռաֆայելյանի գրառման առնչությամբ: Մեզ հետ զրույցում «Նորք Մարաշ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Լենա Սիմոնյանն ասաց, որ երեխան հետազոտվելու ընթացքում հիստերիկ չարություն է արել և բժիշկն իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարելու նպատակով երեխային փորձել է սաստել:
«Ցավոք, այդ ամենը հատուկ մեկնաբանության է արժանացել: Նման բարձր մակարդակի բժշկի մասին նման բաներ գրել, նման ձևով այդ ամենը մեկնաբանելը, չեմ կարծում, որ ճիշտ արարք է: Մենք, իհարկե, դատապարտում ենք, և չենք արդարացնում միջադեպը, որովհետև անընդունելի է նման արարքն անգամ սաստելու համար»,- նշեց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ԲԿ-ի տնօրենին ժամանակավորապես փոխարինում է ֆինանսական գծով փոխտնօրեն Հրայր Հակոբյանը, ով վարչական տույժ է կիրառել տվյալ բժշկի նկատմամբ: Լենա Սիմոնյանը նաև ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցով: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը դեպքի առնչությամբ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց, որ իրենք դատապարտում և անընդունելի են համարում նման վարքագիծը: «Մարտի 17-ին ոստիկանության կենտրոնական բաժնում ստացել ենք հաղորդում: Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Մանե Ռաֆայելյանը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ մարտի 17-ին իր 4-ամյա երեխային տարել են «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց սրտի հետազոտության: Նրա խոսքով՝ մանկական սրտաբան Կարեն Կուրդովը երեխային ծեծել է և անգամ հետքեր են մնացել երեսին։ Ռաֆայելյանը հայտնել է նաև, որ բժիշկը նաև գոռացել է երեխայի վրա և քաշքշել նրան, ինչից էլ երեխան վախեցել էր:
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55