Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՀ) Գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ դոկտոր Մաքսիմոս Հարակոպուլոսը 2021 թվականի մարտի 17-ին հանդես է եկել հայտարարութամբ՝ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական հուշարձանների պաշտպանության վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է. «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները՝ դրանց ոչնչացման, ինքնության աղավաղման կամ նպատակի փոփոխության սպառնալիքի որոշումներից և գործողություններից պաշտպանելու անհրաժեշտության մասին: Մարդկությունը զգալի առաջընթաց է արձանագրել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցադրման մեջ, որը ներառում է կրոնական հուշարձանները, որոնք կամ շարունակվում են, կամ դադարել են օգտագործվել ըստ նշանակության»: Ասվում է, ժամանակակից քաղաքակրթությունը հասկանում և ճանաչում է հուշարձանների հսկայական պատմական և հոգևոր արժեքը, որոնց միջոցով տեղի է ունենում ներկայի բեղմնավոր երկխոսությունը պատմական անցյալի և մարդկային ոգու վեհ նախագծերի հետ, ինչը նախադրյալ է մտքի հետագա զարգացման համար և մեր ընդհանուր արժեքների ամրապնդման համար: Բացի այդ, պատմության և պաշտամունքի յուրաքանչյուր հուշարձանի նկատմամբ պատշաճ հարգանքը նպաստում է կրոնական համայնքների միջև փոխըմբռնմանը և հարգանքին և, ի վերջո, նպաստում է ժողովուրդների խաղաղ գոյակցությանը: «Սակայն, ցավոք, այսօր էլ իրադարձություններ են շարունակում տեղի ունենալ, որի արդյունքում այդ սկզբունքները խախտվում են: Կան դեպքեր, երբ երկար պատմություն ունեցող և գեղագիտական և գեղարվեստական արժեք ունեցող կրոնական հուշարձանները կամայականորեն վերափոխվել են իրենց համար խորթ կրոնական միջոցառումներ անցկացնելու կամ դրանք այլ նպատակով օգտագործելու վայրեր: Այսպիսով, վերջերս, Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշման հիման վրա, Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի, չնայած այն բանին, որ այն կառուցվել է 6-րդ դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության պահպանվող հուշարձանների պաշտոնական ցուցակում: Երբեմն պատմության և մշակույթի հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվում են, չնայած դրանք վկայում են համապատասխան տարածքներում այլ ժողովուրդների, կրոնների և քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին: Նման գործողությունները բազմիցս արձանագրվել են Կոսովոյում և Մետոհիջայում, Սիրիայի և Իրաքի գրավյալ տարածքներում, ինչպես նաև թուրքական բանակի կողմից գրավված Կիպրոսի Հանրապետության տարածքներում: Վերոգրյալի հիման վրա, որպես բազմաթիվ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում ամեն անգամ արտահայտել մեր կատեգորիկ անհամաձայնությունը՝ այս կարգի պրակտիկայի հետ և հորդորել միջազգային կազմակերպություններին և կառավարություններին կանխել այն: Այս կապակցությամբ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում`Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հսկայական տարածքներ՝ հայ ժողովրդի և նրա Առաքելական քրիստոնեական եկեղեցու մշակութային գանձերով, որոնք համաշխարհային քաղաքակրթության համար ունեն մեծ կրոնական, պատմական և գեղարվեստական արժեք: Կարծում ենք, որ այդ հուշարձանները անհապաղ նկարագրման և պաշտպանության կարիք ունեն միջազգային հանրության և իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նպաստել հայ ժողովրդի մշակութային հարստության և հուշարձանների պաշտպանությանը, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և թույլ չտալ փոխել դրանց նպատակը կամ ոչնչացումը: Անտարբերությունը կամ հետաքրքրության բացակայությունը կարող են անդառնալի վնաս հասցնել ամբողջ մարդկությանը պատկանող հուշարձաններին»,-ասվում է հայտարարության մեջ։ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը միավորում է 21 պետությունների քաղաքական գործիչներին, որոնք ընդգրկված են Արևելյան եկեղեցիների երկթև սրբանկարում։ Այն ստեղծվել է 1994 թվականի նոյեմբերի 4-ին հույն քաղաքական գործիչների նախաձեռնությամբ։ Վեհաժողովի մշտական քարտուղարությունը գտնվում է Աթենքում։ 2001 թվականից Եվրոպայի խորհրդարանականների աշխատանքին մասնակցում են նրանց համադավանները Ավստրալիայից և ԱՄՆ-ից։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01