«Զոհվածների և անհայտ կորածների ընտանիքները, որոնք վարկային պարտավորություններ ունեն, որևէ աջակցություն չեն ստացել և վարկերի մարման խնդիրներ ունեն»,- խորհրդարանում հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
Նա տեղեկացրեց, որ բանկերի հետ են այդ ընտանիքների հարաբերությունները, որտեղից նրանց հայտնում են, որ կարող են զիջումներ անել կամ վարկն ամբոջությամբ մարել, եթե զոհվածի կամ անհայտ կորածի անունով են դրանք ձևակերպված: «Սա անհնար երևույթ է, այսինքն՝ 18 ամյա պատանուն, ով պատրաստվում էր բանակ գնալ, որևէ մեկը վարկեր չէր տա և հավանականությունը շատ փոքր է, որ որևէ ժամկետային զինծառայող կարող էր վարկ ունենալ»,- նկատեց Հովսեփյանը: Նա դիմեց կառավարությանը՝ փոխանցելով այդ ընտանիքների խնդրանքներն ու առաջարկները, որպեսզի խնդրին ուշադրություն դարձվի և բանկերի հետ քայլեր ձեռնարկվի:
«Այն ընտանիքները, որոնք զոհված զինծառայողներ ունեն և իրենց զոհի դին դեռ չեն գտել, հազարավոր տեղեր են գնում և չեն կարողանում վարկային պարտավորությունները կատարել»,- հայտարարեց պատգամավորը և առաջարկեց կամ բանկերի հետ համաձայնությամբ վարկերի մարման ժամկետները երկարաձգել, կամ դրանք սուբսիդավորվել, որպեսզի այդ ընտանիքները չկանգնեն ծանր խնդրի առաջ: Սոֆիա Հովսեփյանը հույս հայտնեց, որ այդ հրատապ և կարևոր հարցն ավելի կկարևորվի կառավարության կողմից, քան ոչ առաջնահերթ օրակարգային հարցերը, որոնք պարբերաբար բներվում են ԱԺ:
Աղբյուր` Panorama.am
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44