ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն եւ ղեկավար կազմին՝ կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին ու ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ ներդրած ջանքերի համար, նշելով, որ այս ընթացքում Հայաստանում օրենքի գերակայության հաստատման գործում, ինչպես նաեւ հանցագործությունների եւ չարաշահումների դեմ պայքարում որոշակի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ դատախազության համակարգում:
Նախագահը հաջողություններ է մաղթել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ նրա գլխավորությամբ դատախազության աշխատակիցներին՝ աշխատանքներն ավելի ակտիվացնելու գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արթուր Դավթյանն ունի համապատասխան գիտելիքներ, փորձ, կամք, որպեսզի մեր երկրի համար այս վճռական փուլում կարողանա դատախազության աշխատակիցների օժանդակությամբ նոր հաջողություններ արձանագրել: Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է բոլորի ջանքերի համատեղումն ու դատախազության աշխատանքին նոր լիցք հաղորդելը, նշելով, որ որեւէ երկրում չեն կարող լինել հաջողություններ տնտեսության ոլորտում, հասարակական-քաղաքական կյանքում, եթե դատաիրավական համակարգում առաջընթաց չլինի:
Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված աշխատանքին տված գնահատականի համար, հավաստիացնելով, որ մեկ քայլ առաջ հնարավոր է եղել արձանագրել դատախազության բոլոր աշխատակիցների համատեղ ջանքերի արդյունքում: Նախկին գլխավոր դատախազը համոզվածություն է հայտնել, որ այսուհետ եւս նույնպիսի սկզբունքայնությամբ, հետեւողականությամբ եւ եռանդով կշարունակվեն մեր երկրում օրինականության եւ իրավակարգի ամրապնդման ուղղությամբ աշխատանքները եւ հաջողություն է մաղթել նորանշանակ դատախազին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերված բարձր վստահության համար: Նա հավաստիացրել է, որ դատախազությունում ձեւավորված թիմը քաջ գիտակցում է երկրի առջեւ դրված խնդիրները, ինչպես նաեւ դատախազության առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծման կարեւորությունն ու ամեն ինչ կանի, որպեսզի գտնի դրանց լուծման ավելի արդյունավետ ճանապարհներ եւ արդարացնի բոլորի սպասումները:

14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33