Մարտի 24–ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Ժամանակը չի սպասում» կարգախոսով: ԱՆ փոխանցմամբ, օրվա հիմնական խորհուրդն է համաշխարհային հանրության, գործադիր իշխանությունների, առողջապահական ոլորտի աշխատողների և բնակչության տարբեր խավերի ուշադրությունը հրավիրել տուբերկուլոզի գլոբալ համաճարակին` հիվանդության նոր դեպքերի և մահացության կրճատմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրելով: Տուբերկուլոզը սոցիալական բնույթի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը «Mycobacterium tuberculosis»-ն է: Այն տարածվում է օդային ճանապարհով՝ թոքերի կամ շնչուղիների մանրէազատ տուբերկուլոզով հիվանդ մարդուց, ով հազալիս, խոսելիս կամ փռշտալիս արտազատում է վարակիչ փոքրիկ, 1-5 միկրոն չափերով կաթիլներ, որոնք էլ կարող են օդում մնալ մի քանի ժամ: Երկրագնդի բնակչության մոտ 1/4-ը վարակված է տուբերկուլոզով, և նրանց 1/10-րդի մոտ կյանքի ընթացքում զարգանում է ակտիվ տուբերկուլոզ: Տուբերկուլոզի դեմ պայքարը ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, որտեղ առանցքային են կանխարգելումը, հիվանդության վաղ հայտնաբերումը, արդյունավետ բուժումը և հարբժշկական միջոցառումները՝ աջակցելու հիվանդին և ընտանիքին` հիվանդության բուժման երկար, երբեմն մինչև 2 տարի տևողությամբ ճանապարհ անցնելու համար: ըստ աղբյուրի, վերջին տարիներին մեր երկրում իրականացված հակատուբերկուլոզային արդյունավետ համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դարձել կանգնեցնել և նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը՝ 2020 թվականին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հիվանդության 13.3 դեպք (2010-ի հետ համեմատ նվազել է շուրջ 4 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 37%-ով): 2020 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 1.5 (2010 թվականի համեմատ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 1,7%-ով): «2020 թվականը մարդկության համար լուրջ մարտահրավեր էր պատրաստել: COVID-19-ի` կորոնավիուսային հիվանդության (COVID-19) համավարակը վտանգներ ու սպառնալիքներ առաջացրեց տուբերկուլոզային ծառայությունների իրականացման ճանապարհին՝ համաշխարհային մակարդակով ազդելով տուբերկուլոզային դեպքերի հայտնաբերման, բուժման կազմակերպման վրա: Մեր փորձը տուբերկուլոզով պացիենտների շրջանում COVID-19 համավարակի վերաբերյալ առայժմ սահմանափակ է, և հնարավոր չէ կանխատեսել հիվանդության ընթացքն ու հնարավոր բոլոր ելքերը: Սա հիմք է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և վարակի ռիսկերը նվազեցնելու նպատակով համալիր միջոցառումների և տեղեկացվածության բարձրացման, ինչպես նաև գիտական հետազոտություններ իրականացնելու համար»,-նշում են ԱՆ-ից։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01