Լիբանանում ֆինանսական ճգնաժամի եւ լոքդաունների պատճառով եկամուտների կրճատումը դարձել է բժշկության ոլորտում հազարից ավելի մասնագետների երկրից հեռանալու պատճառը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Լիբանանի բժիշկների պրոֆմիության ղեկավար, պրոֆեսոր Շարաֆ Աբու Շարաֆը: «Մեր երկիրը, որը երկար տարիներ շարունակ հռչակված էր որպես Մերձավոր Արեւելքի բուժարան, առաջին անգամ զրկվել է իր բժշկական կադրերի զգալի մասից»,- շեշտել է պրոֆեսորը: Նրա տեղեկություններով՝ հեռացածների կամ պայմանագրերի ստորագրմանը սպասողների թիվը կազմում է բուժանձնակազմի 20-30 տոկոսը: «Մենք առողջապահության հատվածում ստեղծված իրավիճակը կրիտիկական ենք համարում, որովհետեւ արտասահման են մեկնում 35-55 տարեկան պրոֆեսիոնալները,- նշել է Աբու Շարաֆը:
Այդ թվում՝ նրանք, որոնք ոչ միայն հոսպիտալներում ու մասնավոր կլինիկաներում մարդկանց են բուժել, այլեւ դասավանդել են համալսարանական ամբիոններում»: Հետեւաբար, նրա կարծիքով, օրինաչափ է խոսել «Լիբանանից ուղեղների արտահոսքի մասին»: Պրոֆմիության ղեկավարը հայտնել է, որ բժիշկները, որոնք Լիբանանում միշտ պատկանել են միջին դասին, հանկարծ հայտնվել են մի վիճակում, երբ ծայրը ծայրին հազիվ են հասցնում: «2019 թվականի ճգնաժամի բռնկվելուց հետո շատերի համար խնդիր է դարձել թանկարժեք սարքավորման դիմաց վճարելը եւ շենք վարձելը, կենցաղային պայմանները վատթարացել են, դեղատներից անհետացել են անհրաժեշտ դֆեղամիջոցները»,- ընդգծել է նա: Դրանից բացի, 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով ավերվել էին 4 խոշոր հոսպիտալներ եւ տասնյակ մասնավոր կլինիկաներ: «Պետության խոստացած օգնությունն այդպես էլ չի ստացվել, ինչը մարդկանց դրդել է երկրից հեռանալու որոշման»,- ամփոփել է պրոֆեսորը: Աբու Շարաֆի կարծիքով՝ Պարսից ծոցի արաբական երկրներում պայմանագրեր կնքած բժիշկները, ամենայն հավանականությամբ, հայրենիք կվերադառնան իրադրության կայունացմանը զուգահեռ: «Սակայն անչափ փոքր է այն բժիշկների վերադառնալու հույսը, որոնք աշխատելու են մեկնել Արեւմտյան Եվրոպա, ԱՄՆ, Կանադա եւ Ավստրալիա»,- ասել է նա: Պրոֆմիության ղեկավարը հայտնել է, որ իշխանություններին է դիմել բժիշկների սոցիալական պաշտպանվածությունը բարեկավելու պահանջով, որոնք աշխատում են համավարակի դեմ պայքարի առաջնագծում: «Վարակված պացիենտների հետ շփումներից հետո կորոնավիրուսի հետեւանքով մահացած բժիշկները պետք է հավասարեցվեն ծառայողական պարտքը կատարելիս զոհված հերոսներին»,- նշել է Աբու Շարաֆը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01