Կորոնավիրուսային վարակը Եվրոպայում առաջիկա չորս շաբաթների ընթացքում կշարունակի տարածվել: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ եվրոպական երկրների մեծ մասում վարակի տարածումն աճում է, ինչի պատճառով աճում է վարակման եւ մահվան դեպքերի թիվը: Կլյուգեն նշել է, որ կորոնավիրուսի տարածումը կարող է դանդաղել, եթե բնակչության պատվաստումն արագացված տեմպերով ընթանա, ինչպես նաեւ եթե մարդիկ չմոռանան պաշտպանիչ դիմակների մասին: Ներկայումս Եվրոպայում արդեն պայքարում են COVID-19-ի երրորդ ալիքի դեմ: Կլյուգեն կարծում է, որ միայն պատվաստումը կարող է փրկել գարնանային ալիքից: Նա վկայակոչել է Իսրայելից ստացված տվյալները: «Մենք տեսնում ենք, որ երբ բնակչության 60 տոկոսը պատվաստված է, բոլոր ցուցանիշները (Իսրայելում) սկսում են բարելավվել. ավելի քիչ վարակման դեպքերի, հոսպիտալացում եւ ավելի քիչ մահեր»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ նույն արդյունքները գրանցվել են նաև Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցած օրվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 455 հազար դեմ, 7.2 հազար հիվանդ մահացել է: Աշխարհում վարակվել է ընդհանուր 122.99 միլիոն մարդ, մահացել է 2.71 միլիոն մարդ:
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03