Սինգապուրի դատարանն այսօր պարտավորեցրել է տեղացի բլոգեր Լեոն Զե Հյանին երկրի վարչապետ Լի Հսիեն Լունգին որպես փոխատուցում վճարել 98,8 հազար ԱՄՆ դոլար Facebook սոցիալական ցանցում ապատեղեկատվություն տարածելու համար, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեղադրյալը հիմքեր չի ունեցել պնդելու, որ զրպարտիչ խոսքերը չեն վերաբերել Լի Հսիեն Լունգին: Հայտարարություններից հնարավոր է եղել ենթադրել, որ պարոն Լին, իբր, ներգրավված է եղել լուրջ հանցավոր գործունեությունում», - ասվում է դատավոր Աեդիտ Աբդուլլահի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերին Facebook-ում, հղում կատարելով մալայզիական The Coverage լրատվական պորտալին, հոդված էր հրապարակվել, որում պնդում կար առ այն, որ Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը «գաղտնի գործարք» է կնքել Լի Հսիեն Լունգի հետ: Ըստ այդմ՝ 2 երկրների ղեկավարները 1MDB պետական ներդրումային հիմնադրամի գողացված ֆինանսական միջոցներով Սինգապուրի բանկերի միջոցով անօրինական գործարքներ են իրականացրել:
Կառավարության ղեկավարի փաստաբանները պահանջել են որպես փոխհատուցում վարչապետին տրամադրել 111,4 հազար ԱՄՆ դոլար, իսկ ամբաստանյալի ներկայացուցիչները նշել են, որ 70 ԱՄՆ ցենտը բավական է: Այնուամենայնիվ, դատարանը բլոգերին պարտավորեցրել է վճարել 98,8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք սինգապուրյան դոլար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01