ՀՀ կրթության և գիտության նախկին նաախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով այսօր Ազգային ժողովում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքին, գրել է․
«Այն, որ Հայաստանին պետք էր ոլորտը կարգավորող նոր օրենք, վաղուց էր հայտնի: Դեռևս 2015-2016 թթ որպես ԿԳ նախարար օրենքի նոր նախագիծ ներկայացրել էի ՀՀ Կառավարություն, որի ընդունումը ձգձգվեց 5 տարի: Սակայն նոր օրենքի անհրաժեշտության քողի ներքո այս տգետ և անբարոյական իշխանությունները ոլորտային խնդիրներից զատ իրականում կրթության և գիտության ոլորտները վերջնականապես ապականելու վճռական քայլ են արել: Ակնհայտ է, որ սղցրած նախագիծը կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որի հոդված 38-ը երաշխավորում է բուհական ինքնակառավարումը և ակադեմիական ազատությունները: Ընդունված տարբերակում կառավարությունն իր թաթն է դրել բուհի կառավարման 2 կարևորագույն օղակների վրա՝ խորհրդի և ռեկտորի: Խորհրդում 9 անդամներից 5-ը ներկայացվելու են լիազոր մարմնի ղեկավարի կողմից (հոդված 27, 3 մաս, 2-րդ կետ), իսկ ռեկտորի ընտրության, իսկ իրականում՝ նշանակման որոշումը նույնպես կայացնելու է լիազոր մարմնի ղեկավարը (հոդված 30, 1 մաս, 4-րդ կետ): Նշված խայտառակությունը ոտնահարում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլև Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (Բոլոնիայի գործընթացի) սկզբունքները: Ըստ միջազգային մեթոդաբանության, բուհերի ինքնակառավարումը բաղկացած է 4 բաղադրիչներից՝ կառուցվածաքային ավտոնոմիա, ակադեմիական ավտոնոմիա, ֆինանսական ավտոնոմիա և կադրային ավտոնոմիա: Տարրական գիտելիքիների և բարոյականության առկայության դեպքում անհերքելի է այն արձանագորւմը, որ երբ բուհի կառավարման երկու կարևոր օղակներ՝ խորհուրդն ու ռեկտորը, լինելու են լիազոր մարմնի, այն է՝ նախարարաի դրածոները, խոսել որևէ ինքակառավարման կամ ակադեմիական ազատությունների դրսևորման մասին զավեշտալի է: Օրենքում կան բազմաթիվ այլ վիճելի և խնդրահարույց դրույթներ, այդ թվում՝ գիտությանը վերաբերող: Այս օրենքը թաղում է բուհական համակարգը: Նախարարությունը բուհերի կոկորդից է բռնելու: Դա կանխելու համար դեռ ֆորմալ ուղիներ կան: Արմեն Սարգսյանը կամ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները դեռ շանս ունեն դիմելու ՍԴ»:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34