ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես ներմուծվում է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է: Որ դեպքում է կազմվում առանձին, որ դեպքում` միացյալ խորհուրդ Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով` իբրև առանձին հաստատության խորհուրդ` առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրև միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ: Ովքեր և ինչպես են ձևավորում դպրոցների կառավարման խորհուրդները Խորհրդի անդամներին առաջադրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան), մանկավարժական և ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առանձին խորհուրդներում ԿԳՄՍ նախարարն առաջադրում է մեկական, միացյալ խորհուրդներում՝ երկուական անդամ:
ԿԳՄՍ նախարարության ենթակայության հաստատություններում 4 անդամ առաջադրում է ԿԳՄՍ նախարարը, 1-ական անդամ՝ ՀՀ մարզերում համապատասխան մարզպետը, մայրաքաղաքում` Երևանի քաղաքապետը: Մարզային ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից երկուսին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Միացյալ խորհուրդներում մարզպետն առաջադրում է 5 անդամ, ընդ որում՝ կախված ուսումնական հաստատությունների թվից, մեկական անդամ ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 4 անդամ: Դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի 2-ական անդամ, ընդ որում՝ նույն անձը խորհրդի կազմում չի կարող ընդգրկվել 2 անգամ անընդմեջ: Կառավարման խորհրդի կազմում նախարարի, լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ ուսհաստատության աշխատակից: Հանրակրթական դպրոցի տնօրենը ևս չի կարող լինել խորհրդի կազմում: ԿԳՄՍ նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետն ուսումնական հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, ըստ ենթակայության, կազմակերպում և ապահովում են կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների ընտրություն: Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ անդամը: Խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ` անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված և ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված քարտուղարը: Խորհրդի անդամի պարտավորությունները, լիազորությունները և դրանց դադարեցման հիմքերը սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով: Հավելենք, որ դպրոցի կառավարման խորհրդի կարևոր գործառույթներից են հաստատության տնօրենի ընտրությունը, ինչպես նաև հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակների, դպրոցի ծախսերի նախահաշվի և բյուջեի հաստատումը:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44