Բրիտանիայում հետաքննություն է սկսվել նախկին վարչապետ Դեվիդ Քեմերոնի նկատմամբ 13:04, 25.03.2021 Տարածաշրջան:Աշխարհում Թեմա: Քաղաքականություն Լոբբիստական գործունեության բրիտանական հսկողական մարմինը հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեվիդ Քեմերոնի (2010-2016) կողմից համապատասխան օրենսդրության հնարավոր խախտման գործով, որը ժամանակին հաստատվել էր նրա կաբինետի կողմից, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը: Նշվում է, որ խոսքը նախկին վարչապետի՝ Ուայթհոլում (լոնդոնյան փողոցում, որտեղ գտնվում են երկրի գլխավոր կառավարական գրասենյակները) նախկին գործընկերների լոբբինգի մասին է՝ Greensill Capital- ի կողմից պետական վարկեր ստանալու նպատակով, որոնք անհրաժեշտ են խոշոր ֆիրմաների կորոնավիրուսային համավարակի համատեքստում: Համապատասխան որոշումներն ընդունվել են նշված ընկերության սնանկացումից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2021 թվականի մարտին: Բրիտանական օրենսդրության համաձայն՝ պետական գերատեսչություններում շահույթ ստանալու նպատակով երրորդ կողմի շահերի առաջխաղացման համար նախ պետք է գրանցվել լոբբիստների պետական կառավարական ռեգիստրում: Համապատասխան պահանջը չկատարելու համար հանցագործին 7.5 հազար ֆունտ տուգանք (ավելի քան 10 հազար դոլար) կամ լուրջ խախտումների դեպքում քրեական հետապնդում է սպառնում: Ենթադրվում է, որ Քեմերոնն անմիջական կապ է հաստատել ֆիննախի հետ, այդ թվում նաեւ մի քանի տեքստային հաղորդագրություն է ուղարկել ֆինանսների նախարար Ռիշի Սունակուին, ինչպես նաեւ՝ Դաունինգ Սթրիթ 10 եւ Անգլիայի բանկ: Այդ փորձերն անհաջող էին, սակայն հարցեր են առաջացրել պետական ֆինանսավորման արդարացի հասանելիության վերաբերյալ: Լոբբիստ-խորհրդատուների ռեգիստրի գրասենյակը ներկայումս «հետաքննում է` արդյո՞ք նախկին վարչապետը մասնակցել է չգրանցված լոբբիստական գործունեությանը»: Թերթի տվյալներով՝ մարտի 22-ին իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորների ազդեցիկ խումբն արգելափակել է Քեմերոնի՝ Greensill Capital-ի հետ կապված գործունեության խորհրդարանական հետաքննությունը, որտեղ նա 2018 թվականից որպես խորհրդական էր աշխատում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01