Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը կուտակվել է Վաշինգտոնի՝ զսպելու ցանկության պատճառով: Այս մասին ասվում է 2020 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական գործունեության ակնարկում, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն: «ԱՄՆ-ի հետ հարաբերություններում շարունակվել է կուտակվել լարվածությունը Վաշինգտոնի՝ Ռուսաստանին զսպելու բազմաթիվ ջանքերի հետեւանքով (այդ թվում 2020 թվականին նոր պատժամիջոցների սահմանումն ու «Հյուսիսային հոսք 2» եւ «Թուրքական հոսք» նախագծերի իրականացման համար հավելյալ խոչընդոտներ ստեղծելը): Փոխգործակցությունը կրել է սահմանափակող եւ իրավիճակային բնույթ»,-ասվում է փաստաթղթում: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանը պնդել է դադարեցնել երրորդ երկրներում ՌԴ քաղաքացիների նկատմամբ ամերիկյան հատուկ ծառայությունների որսը եւ վերադարձնել ԱՄՆ-ում դատապարտված քաղաքացիներին, այդ թվում՝ Կոնստանտին Յարոշենկոյին, Վիկտոր Բուտին եւ այլ քաղաքացիների: «Կոչ ենք արել շտկել Վաշինգտոնի կողմից արհեստականորեն ստեղծված խնդիրները Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման հետ կապված, կարգավորել ԱՄՆ-ում մեր դիվանագիտական եւ հյուպատոսական գրասենյակների գործունեության պայմանները»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ն: ԱԳՆ-ում հիշեցրել են, որ նշված ժամանակահատվածում երկու երկրների նախագահները ութ հեռախոսազրույց են ունեցել, եւ դրանցից մեկի արդյունքում ապրիլին Ռուսաստանը հումանիտար բժշկական բեռ է ուղարկել ԱՄՆ: Ամերիկացիները ՌԴ են ուղարկել ԹԱՕ սարքերի խմբաքանակ: Բացի այդ, շփումները շարունակվել են անվտանգության խորհուրդների, արտաքին գործերի նախարարությունների գծով: «Փորձագիտական մակարդակով տեղի են ունեցել միջգերատեսչական պատվիրակությունների մի քանի հանդիպումներ»,-նշվում է ակնարկում: ԱԳՆ-ում հավելել են, որ շփումների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է ռազմավարական կայունության թեմային `շեշտը դնելով Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի երկարաձգման վրա, քննարկվել է իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, Վենեսուելայում, Լիբիայում, ինչպես նաեւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը: «Ռուսաստանը նաեւ շարունակել է ԱՄՆ-ի հետ միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ կառուցողական պրոֆեսիոնալ երկխոսությունը հարթելու ջանքերը»,-ասված է փաստաթղթում:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01