Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Չինաստանի հետ բանակցություններին մասնակցած ամերիկացի պաշտոնյաներին, քանի որ նրանք, ըստ Թրամփի, չինացիներին թույլ են տվել անթույլատրելի վարք դրսևորել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություն։
«Ոչ ոք երբեք ինձ հետ նման կերպ չի խոսել և եթե նման բան լիներ, ապա ես կկրկնապատկեի մաքսատուրքերը (խոսքը Թրամփի օրոք սահմանված բարձր մաքսատուրքերի մասին է, որոնք կիրառվում են Չինաստանից ապրանքների ներկրման համար և որոնք Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների սրման պատճառ են դարձել-Խմբ): Չնայած, կարծում եմ՝ դա, այսպես, թե այնպես, պետք էր անել», – ասել է Թրամփը։
Ըստ նրա, նման բանակցություններից իր վարչակազմի ներկայացուցիչները պարզապես կհեռանային, եթե նմանատիպ վերաբերմունք ստանային չինական կողմից:
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև բարձր մակարդակի հանդիպումը սկսվել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ: Ամերիկյան կողմը սուր քննադատել էր Չինաստանին, ինչին հաջորդել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարի բավական կոշտ պատասխանը:
Այս ամենի հետևանքով, երկու կողմերի հայտարարությունները, համաձայնեցված չորս րոպեի փոխարեն ձգվել են մոտ մեկ ժամ, որից հետո ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրել է արարողակարգը խախտելու և «հանդիսատեսի համար թատերական փորձեր անելու» համար: Այս հանդիպման առնչությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ նշել են, որ չին-ամերիկյան բանակցություններն ավարտվել են սկանդալով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01