ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր առաջին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ծածկաթղթից է օգտվել։ Դրանցում եղել են լրագրողների անունները, ինչպես նաև առանցքային թեմաների վերաբերյալ հուշումներ, գրում է New York Post-ը։ Առաջին ծածկաթղթում եղել են մամուլի ասուլիսին ներկա լրագրողների լուսանկարները, իսկ լուսանկարների կողքին՝ համարակալած նշումներ։ Երկրորդ լուսանկարում երևում է, որ ԱՄՆ-ի առաջնորդն իր ձեռքում պահում է «ենթակառուցվածք» անվանումով ծածկաթերթ, որի վրա մի քանի նախադասություններ են գրառված։ «Չինաստանը ենթակառուցվածքների վրա երեք անգամ ավելի շատ է ծախսում, քան ԱՄՆ-ն»,- գրված է ծածկաթերթի վրա։ Մյուս նախադասության համաձայն՝ «Աշխարհում ենթակառուցվածքի որակով Միացյալ Նահանգներն այժմ 13-րդ տեղն է զբաղեցնում, մինչդեռ 2002 թվականին զբաղեցնում էր 5-րդ տեղը»։ Չնայած այն փաստին, որ պատասխանները նրա առջև են եղել, Բայդենը սխալվել է՝ ասելով, որ ենթակառուցվածքի որակով Ամերիկան աշխարհում զբաղեցնում է 85-րդ տեղը, ապա ուղղել է իրեն, գրում է New York Post-ը։ Ինչպես նշում է պարբերականը, 62-րոպեանոց մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենը, կարծես, անընդհատ կորցրել է իր մտքերի ընթացքը և մոռացել է հարցերը։ Ամերիկյան ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է Բայդենի՝ նախօրեին կայացած առաջին մամուլի ասուլիսը։ Լրագրողների հատուկ ուշադրությունն այս անգամ գրավել է 78-ամյա Բայդենի արտահայտությունն այն մասին, որ նա «ԱՄՆ Սենատ է եկել 120 տարի առաջ»: Շատերը կարծում են, որ ԱՄՆ-ի առաջնորդը պարզապես կատակել է, մյուսները դա համարել են «հերթական խայտառակությունը»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01