Ռուսաստանում ներգաղթյալներին եւ նրանց գործատուներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՆԳՆ-ին: Գերատեսչությունում պարզաբանել են, որ այժմ ՆԳՆ-ն մշակում է համապատասխան օրինագիծը, որով նախատեսված են աշխատանքային գործունեությանը օտարերկրյա քաղաքացիներին ներգրավելու կարգի բարեփոխումներ: Օրինագծի պատրաստմանը մասնակցում են շահագրգիռ գերատեսչություններ, փաստաթուղթը քննարկվում է փորձագիտական եւ բիզնես հանրության հետ: Միեւնույն ժամանակ, ՆԳՆ-ում նշել են, որ չեն առաջարկում ներգաղթյալներին բժշկական ծառայությունների տրամադրման հարցով նախաձեռնություն, ինչպես նաեւ արտոնություններ գործատուների նկատմամբ, որոնք օտարերկրյա քաղաքացիների են ներգրավում: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ ասել է, որ միգրացիոն ոլորտում իրավիճակը դարձելի է ավելի համակարգված եւ ավելի թափանցիկ, մեծացել է օրենսդրական կարգավորման արդյունավետությունը: Ընդ որում, նրա խոսքով, ռիսկերը դեռ պահպանվում են, ներառյալ՝ աշխատանքային միգրանտների շրջանում կրիմինալի ներթափանցումը: ՆԳՆ տվյալներով՝ այս տարվա երկու ամսվա ընթացքում միգրացիոն հոսքը կազմվել է 1 մլն 84 հազար քաղաքացի, ինչը երկու անգամ շատ է՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34