Ուկրաինացի ուժայինները կրակ են բացել Դոնեցկի արվարձանում գտնվող Վեսելոյե գյուղի ուղղությամբ՝ արձակելով 16 ական։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի հայտարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Շումի բնակավայրի մերձակայքում 4 զինվորիի զոհվելուց հետո երկրի Գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակն անմիջապես մեկնել է Դոնբաս՝ զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար։ Դոնբասում Միացյալ ուժերի գործողության շտաբի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Դոնեցկի շրջանի Շումի բնակավայրի մերձակայքում հրթիռակոծության հետևանքով զոհվել է չորս ուկրաինացի զինվոր և վիրավորվել երկուսը: Դոնբասում իրադրության կարգավորման խնդրով զբաղվող կոնտակտային խմբում Կիևի պատվիրակությունը հայտարարել է, որ պատրաստվում է արտակարգ ներքին նիստի: «Իմ կարգադրությամբ Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետն անմիջապես թռել է դեպքի վայր՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով․․․Բոլոր մյուս համաձայնագրերի կատարման հետագա քայլերը և Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կարգավորումը հնարավոր չէ իրականացնել կրակոցների և պայթյունների ձայների ներքո։ Միմյանց լսելու համար, բառի բոլոր իմաստներով, Դոնբասում պետք է կայուն լռություն տիրի», – ասել է Զելենսկին։ Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 2020 թվականի հուլիսին Դոնբասում ուժի մեջ էր մտել հրադադարի ռեժիմ, որի համաձայն՝ բնակավայրերում և դրանց հարակից շրջաններում զենք տեղադրելն ու կրակ բացելն արգելվում է։ Բացի այդ հրադադարի ռեժիմի խախտման համար կարգապահական պատասխանատվություն է սահմանվել: 2014 թվականի ապրիլից Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են իրականացնում իրենց անկախությունը հռչակած Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեմ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01