Որոշումը ողջունելի էր եւ այնպիսին, ինչպիսին իրականում պետք է լիներ: Այսինքն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը իրանանում իրավական որոշակիության հետ կապված խնդիր ուներ եւ իրավացիորեն ճանաչվեց սահմանադրությանը հակասող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Ճիշտ է, ՍԴ-ում փոփոխությունները տեղի ունեցան, բայց, երբ փորձառու իրավաբանը նշանակվում է այդ պաշտոնին եւ նա համարում է, որ դա իրեն լավություն չի արվել, այլ ինքը արժանի է իր գործունեությամբ եւ գիտելիքներով այդ լիազորությունների ստանձմանը, նա ինքնաբավ է եւ կարող է իրականացնել սահմանադրական արդարադատություն: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը ցույց տվեց, որ կարող է այդպիսին լինել»,- ասաց նա: Անդրադառնալով նրան, որ Սեյրան Օհանյանը հենց այդ հոդվածով է մեղադրվում այդ հոդվածով, պաշտպանն ասաց, որ Օհանյանը պետք է արդարացվի: «Գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի, եւ բնականաբար Սեյրան Օհանյանը, ով միայն այդ հոդվածով է մեղադրվում, պետք է արդարացվի հանցակազմի բացակայության հիմքով: Հնարավոր է՝ միջնորդություն ներկայացվի, բայց անկախ ամեն ինչից՝ դատարանն է պարտավոր ինքն իր նախաձեռնությամբ կարճել: Ավելին՝ Դատախազությունն է պարտավոր անմիջապես մեղադրանքից հրաժարվել»,- ասաց նա հավելելով, որ իրենք այդ միջնորդությունը կներկայացնեն: Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց. «ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնումհրապարակման պահից»:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01