Կիրակի՝ մարտի 28-ին, Ֆրանսիան, գերմանական իշխանությունների տեսանկյունից, համարվել է բարձր ռիսկի գոտի կորոնավիրուսի արագ տարածման պատճառով: Այդ կարգավիճակը ԳԴՀ-ն շնորհում է տարածաշրջաններին, որտեղ վերջին յոթ օրվա ընթացքում 100 հազար բնակչության թվով վարակվածների թիվը գերազանցում է 200 դեպքը: Ֆրանսիայում այդ ցուցանիշը ներկայում կազմում է ավելի քան 300 դեպք, հաղորդում է DW-ը:
Դա նշանակում է, որ այդ երկրից Գերմանիա ժամանողները պետք է ներկայացնեն փաստաթուղթ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին, ինչպես նաեւ կարանտինում անցկացնեն 10 օր: Սակայն ստանալով կրկնակի բացասական թեստի արդյունքը Գերմանիա ժամանելուց 5 օր անց՝ նրանք իրավունք ունեն վաղաժամ դուրս գալ կարանտինից:
Գերմանիան շնորհում է երկրներին եւ տարածաշրջաններին երեք տարբեր կարգավիճակ՝ կախված համաճարակաբանական իրավիճակից: Բացի բարձր ռիսկի գոտիներից, այդ դասակարգման են ենթարկվում ռիսկի գոտիները, որտեղ վերջին 7 օրվա ընթացքում 100 հազար բնակչության թվով վարակվածների թիվը կազմում է մինչեւ 50 դեպք, եւ բարձր ռիսկի գոտիները, որտեղ տարածված են կորոնավիրուսի նոր առավել վտանգավոր տեսակները:
Վերջինները համարվում են ամենավտանգավոր, եւ այդտեղից ժամանող ճանապարհորդների նկատմամբ գործում են ամենախիստ սահմանափակումները: Գերմանիայի սահմանը հատելուց հետո նրանք պետք է անցկացնեն 14 օր կարանտինում առանց այն վաղաժամ ավարտելու իրավունքի անգամ թեստի բացասական արդյունքի դեպքում:
Այսօր այդպիսի տարածաշրջաններն են, գերմանական իշխանությունների կարծիքով, Ֆրանսիան, Չեխիան, Սլովակիան եւ Տիրոլ ավստրիական դաշնային հողի որոշ շրջաններ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01