Կորեայի հրթիռների արձակման վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում է, խախտում է Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունն ու դրա ինքնապաշտպանության իրավունքը։ Նման հայտարարություն է արել Հյուսիսային Կորեայի միջազգային կազմակերպությունների արտաքին գործերի վարչության պետ Չո Չոլ Սուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, ըստ Հարավային Կորեայի և Ճապոնիայի տվյալների, Հյուսիսային Կորեան վերջին օրերին հրթիռների երկու փորձարկում է կատարել. երկու բալիստիկ հրթիռներ ուղղվել են դեպի Ճապոնական ծով։ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային մեղադրել է ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մեջ և կոչ է արել խստացնել պատժամիջոցները: Մարտի 30-ին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման խնդրի շուրջ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ:
Չո Չոլ Սուն ՄԱԿ-ի բանաձևերն անվանել է ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության ուղղակի արդյունք և ասել, որ դրանք կասկածի տակ են դնում Հյուսիսային Կորեայի ինքնապաշտպանության իրավունքը:
«Սա պետության ինքնիշխանության անտեսում է և, անկասկած, երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում: Շատ երկրներ, իրենց ռազմական ուժերն ամրապնդելու համար, սկսում են ամեն տեսակի արձակիչներ փորձարկել»,- հավելել է նա
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01